Ռոբերտ Ֆուլգհում
Ռոբերտ լի Ֆուլգհում (հունիսի 4, 1937[1], Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի գրող և Ունիվերսալիստական Միաբանության քահանա[2]։
Ռոբերտ Ֆուլգհում | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Ուեյկո, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | ունիտարական ունիվերսալություն |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Կայք | robertleefulghum.com |
Robert Fulghum Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆա մեծացել է Տեխաս նահանգի Ուակո քաղաքում, իսկ 1958 թվականին ստացել է Բանասիրության Բակալավրի աստիճան Բայլոր Համալսարանում։ Նա ստացել է իր Աստվածաբանության Բակալավրի աստիճանը ստացել է Սթար Քինգ ճեմարանում 1961 թվականին և նույն թվականին ձեռնադրվեց որպես ունիտար ունիվերսալիստական քահանա։
Ֆուլգհումը ծառայել է Բելինգհամի միաբանական եղբայրությունում Վաշինգթոն նահանգի Բելինգհամ քաղաքում 1960-1964 թվականներին և Էդմոնդս միաբանության ունիվերսալիստական եկեղեցում, որտեղ նա ներկայումս պատվակալ քահանա է[3]։
Ստեղծագործություն
խմբագրելՖուլգհումը Միացյալ նահանգներում հանդես եկավ իր առաջին ժողովածուով «Այն ինչ իրոք պիտի իմանամ, սովորել եմ մանկապարտեզում» (1988), մնաց Նյու Յորք Թայմսի բեսթսելերների ցանկում մոտ 2 տարի։ Էսեյների ժողովածուն «Հասարակ բաների մասին արտասովոր մտքերը» "[2]
25-րդ ամյակի հրատարակությունը տպագրվել է՝ թարմացվելով և կրկնելով բնօրինակը, որին ավելացվել է ևս 25 նոր պատմվածք։ Ներկայումս իր գրքի տպագրված ավելի քան 17 միլիոն՝ հրատարկված 27 լեզուներով 103 երկրներում։ Նրա գրական ոճը շատ պարզ է և ուղիղ և գտնում է կյանքից վերցված խոսքեր աշխարհիկ այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են կենդանաբանական այգի այցելելն ու թերևներ փոցխելը և փոշի մաքրելը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 Brown, Patricia Leigh (1989 թ․ հուլիսի 23). «Lessons from the Sandbox». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «myUUA: People». Unitarian Universalist Association (UUA) (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆուլգհում» հոդվածին։ |