Ռոբերտ Հարությունի Շահոյան (օգոստոսի 1, 1918(1918-08-01)[1], Վաղարշապատ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]), խորհրդային պետական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1957)։ ԽՄԿԿ անդամ (1946

Ռոբերտ Շահոյան
Ծնվել էօգոստոսի 1, 1918(1918-08-01)[1] (105 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1940)[1]
Մասնագիտությունպետական ծառայող
ԱշխատավայրԹալինի ջրանցք[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը (1940)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1940 թվականից՝ Իջևանի ՀԷԿ-ում (աշխղեկ, տնօրեն), ՀԽՍՀ ջրային տնտեսության մինիստրությունում 1943 թվականից։ Եղել է Թալինի ջրանցքի շինարարության տեղամասի պետ, 1950 թվականից շինգրասենյակի պետ․, 1951 թվականից՝ Թալինի ջրանցքի շինարարության պետ, 1954 թվականից՝ Հայջրշին տրեստի գլխավոր ինժեներ և կառավարիչի տեղակալ, 1963-ից՝ կառավարիչ։ 1965 թվականին Շահոյանը նշանակվել է ՀԽՍՀ ջրային տնտեսության ն մելիորացիայի մինիստրի տեղակալ, 1977 թվականից՝ մինիստր։

Եղել է նաև ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 427—428.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 427