Ռոբերտ Հակոբյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոբերտ Դուրմիշխանի Հակոբյան (մարտի 17, 1964(1964-03-17), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2007

Ռոբերտ Հակոբյան
Ծնվել էմարտի 17, 1964(1964-03-17) (60 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Դերասանուհի Լիլիթ Աբելյանի ամուսինն է։

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Հակոբյանը ծնվել է 1964 թվականին, Թբիլիսի քաղաքում։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է Երևանի և Թբիլիսիի մի շարք թատրոններում՝ որպես դերասան։ Երկար տարիներ հանդես է եկել Պետրոս Ադամյանի հայկական դրամատիկական թատրոնում։ 2004 թվականից աշխատում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան[1]։ Մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների Բրեստում, Մոսկվայում, Կալինինգրադում, Տոմսկում և այլն։ Թատերագետների կողմից բարձր գնահատականին են արժանացել նրա «Ամոկ», «Ձեզ եմ դիմում…» մոնոներկայացումները[2]։

Դերեր խմբագրել

  • Ալի՝ «Փշրված շղթա»
  • Ստեփան՝ «Հիշատակի աղոթք»
  • Սամսոն Ալադյան՝ Շիրվանզադեի «Արմենուհի»
  • Պարոն Կոշլեն՝ Մոպասանի «Կտակ»
  • Իշխան Պանտիաշվիլի՝ «Խանումա»
  • Դատավոր՝ Գոգոլի «Ռևիզոր»
  • Սևադա՝ «Աղջիկը` նվեր»
  • Լիպովեցկի՝ Պոլյակովի «Համադասարանցիներ»

2012 թվականին նկարահանվել է Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմում[3]։

Հեռուստասերիալներ խմբագրել

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Բրեստի «Բելայա վեժա» թատերական փառատոնի դափնեկիր
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2007

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դերասան Ռոբերտ Հակոբյան. Լավ կյանքից չի, որ փախչում են». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  2. «Ռոբերտ Հակոբյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Ռոբերտ Հակոբյան. կյանքում ես շատ «սպիտակ ու փափուկ» եմ