Ռոբերտ Կոնդախսազով

հայ նկարիչ, արվեստների գործիչ

Ռոբերտ Աբգարի Կոնդախսազով (հուլիսի 26, 1937(1937-07-26), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 23, 2010(2010-06-23), Մոսկվա, Ռուսաստան), վրացահայ նկարիչ։ Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1968

Ռոբերտ Կոնդախսազով
Ծնվել էհուլիսի 26, 1937(1937-07-26)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 23, 2010(2010-06-23) (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1963)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ռոբերտ Կոնդախսազովը ծնվել է 1937 թվականին Թբիլիսիում, բժիշկների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը, որն ավարտել է 1963 թվականին (Վ. Շուխաևի և Ս. Կոբուլաձեի դասարան)։ Ավարտելուց հետո աշխատել է դիզայնի, ինտերիերի ձևավորման, գրքային գրաֆիկայի բնագավառում։ 1990-ական թվականներին Կոնդախսազովի մոտ նկատելի են դառնում ոճային փոփոխությունները՝ գեղանկարները դառնում են սև-սպիտակ, հիմնական ուշադրությունը կենտրոնանում է առաջնային ֆորմաների վրա։

Ցուցադրվել սկսել է 1964 թվականից։ Առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1989 թվականին, Թբիլիսիում, այնուհետև՝ 2000, 2003 թվականներին։

2005 թվականից բնակվում է Մոսկվայում։ 2006 թվականին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի թանգարանային կենտրոնում տեղի է ունեցել Կոնդախսազովի «Այլ արվեստ» անհատական ցուցահանդեսը։ 1989 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Թբիլիսիի նկարիչների տանը։

Ստեղծագործությունները գտնվում են Վրաստանի պետական պատկերասրահում, Թբիլիսիի, Երևանի, Մոսկվայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Բելգիայի, Հունաստանի, Իսրայելի և Ավստրիայի մասնավոր հավաքածուներում[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Ջարդ», 1986
  • «Հին քաղաք», 1991
  • «Նատյուրմորտ», 1995
  • «Կակտուս», 1999
  • «Լողասենյակ», 1998
  • «Պատշգամբ», 1993
  • «Լվացարան», 1999

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. N 4 (62) Май 2003 года

Արտաքին հղումներ խմբագրել