Ռոբերտ Կակոսյան
Ռոբերտ Պերճի Կակոսյան (անգլ.՝ Robert Gagosian, սեպտեմբերի 17, 1944, Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ օվկիանոսագետ, ծովային երկրաքիմիկոս, գիտության պատվավոր դոկտոր։ ԱՄՆ-ի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։ Վուդս Հոլի օվկիանոսագիտական հաստատության վաստակավոր նախագահ։ «Օվկիանոսային ղեկավարում» միավորման նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն[1][2][3]։
Ռոբերտ Կակոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1944 (79 տարեկան) Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | օվկիանոսագետ |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Կենսագրություն խմբագրել
Ռոբերտ Կակոսյանը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 17-ին, Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում։
Սովորել է Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտում և 1966 թվականին ստացել քիմիայի բակալավրի աստիճան[4]։ 1970 թվականին Կոլումբիայի համալսարանում օրգանական քիմիայի բնագավառում ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ 1970-1972 թվականներին հետդոկտորական գիտական հետազոտություններ է իրականցրել Բերքլիի համալսարանի Առողջապահության ազգային ինստիտուտում։ 1972-1976 թվականներին Վուդս Հոլի օվկիանոսագիտության հաստատությունում եղել է օգնական գիտաշխատող, 1972-1982 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1982-1987 թվականներին՝ քիմիական քաժանմունքի վարիչ, 1987-1992 թվականներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ, 1987-1992 թվականներին՝ գիտական մասի տնօրեն։ Ռոբերտ Կակոսյանը հետագայում նշանակվել է Վուդս Հոլի օվկիանոսագիտության հաստատության տնօրեն և նախագահ։
2002 թվականին Լոնգ Այլենդի համալսարանի Սաուտհեմպտոնի քոլեջում և Բոստոնի հյուսիսարևմտյան համալսարանում արժանացել է գիտության պատվավոր դոկտորի կոչման։
2005 թվականից եղել է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հանձնախմրի ԱՄՆ-ի ներկայացուցիչը։ 2007 թվականից զբաղեցրել է Հետազոտական և կրթական օվկիանոսագիտական հաստատությունների և Միացյալ օվկիանոսագիտական հիմնարկների միավորման նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։
Մոտ 90 գիտական աշխատության, գիտական զեկույցների, հոդվածների հեղինակ և համահեղինակ է, որոնք տպագրվել են «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս», «Սայնս» և այլ պարբերականներում։
Մասնակցել է մետ 14 օվկիանոսագիտական նավարկային արշավախմբի, որից 7-ում եղել է գլխավոր հետազոտող-գիտնական։
Ռոբերտ Կակոսյան գիտական հետազոտություններն ընդգրկում են ծովային օրգանիզմների կողմից արտադրվող նյութերի, նրանց տարածման և միջավայրի վրա թողած ազդեցության ուսումնասիրությունը, ինչպես նաև մթնոլորտի դերի բացահայտումը նյութերի տեղաշարժման մեջ՝ ցամաքից դեպի ծովային տարածք։
2002 թվականից եղել է ԱՄՆ-ի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, անդամակցել է նաև ԱՄՆ-ի օվկիանոսային գործերի խորհրդին (եղել է փոխնախագահ), Օվկիանոսի և մթնոլորտի ազգային վարչության ղեկավար խորհրդին, ԱՄՆ-ի օվկիանոսային քաղաքականության պետական հանձնախմբի գիտական խորհրդին, ԱՄՆ երկրաքիմիկոսների ընկերությանը, ԱՄՆ քիմիական ընկերությանը, Օրգանական երկրաքիմիկոսների եվրոպական ընկերությանը, Հյուսիսատլանտյան դաշինքի Օվկիանոսային տնտեսական ներդրումների և հանձնախմբին, Լուիզիանայի կառավարչական խորհրդին, Ազգային գիտական հիմնադրամի ղեկավար հանձնախմբին։
Ռոբերտ Կակոսյանը եղել է Օվիանոսագիտական հետազոտությունների և 52 կրթական հաստատության՝ մոտ 70 գիտահետազոտական լաբորատորիայի հոգաբարձուների խորհուրդի նախագահ։
2001 թվականից Դավոսում եղել է միջազգային տնտեսական ֆորումի հրավիրյալ դասախոս։
2006 թվականին արժանացել է Մոնմաունտի համալսարանի «Օվկիանոսի չեմպիոն» մրցանակին։
Ամուսնացել է Սյուզան Կակոսյանի հետ, ունի երկու որդի[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Steven Kazlowski; Theodore Roosevelt (2008). The Last Polar Bear: Facing the Truth of a Warming World. Braided River. էջեր 108–. ISBN 978-1-59485-059-2.
- ↑ James Martin (2012 թ․ հունիսի 30). The Meaning Of The 21st Century: A Vital Blueprint For Ensuring Our Future. Transworld. էջեր 74–. ISBN 978-1-4481-2758-0.
- ↑ Robert Chehoski (2005 թ․ սեպտեմբերի 1). Critical Perspectives on Climate Disruption. The Rosen Publishing Group. էջեր 1–. ISBN 978-1-4042-0539-0.
- ↑ «Class of 1966». Massachusetts Institute of Technology. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 21-րդ դարի սկզբի նշանավոր հայեր, էջ՝ 57-58
Արտաքին հղումներ խմբագրել
- Report of the Oregon State University President's Commission on Ocean, Coastal and Earth System Future
- Consortium for Ocean Leadership Արխիվացված 2022-09-16 Wayback Machine
- Curiosity.com
- «Past Directors». Woods Hole Oceanographic Institution. Woods Hole Oceanographic Institution. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.