Ռոբերտ Կազինս
Ռոբերտ Ջոն Կազինս (անգլ.՝ Robert John Cousins, օգոստոսի 17, 1957[1], Բրիստոլ, Միացյալ Թագավորություն)[4], հանդես է գալիս Ռոբին Կանզինս կեղծանունով (անգլ.՝ Robin Cousinsօգոստոսի 17, 1957[1], Բրիստոլ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գեղասահորդ-մենասահորդ, 1980 թվականի Ձմեռային օլիպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և գեղասահքի աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր[5][6]։
Ռոբերտ Կազինս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | գեղասահորդ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 17, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Բրիստոլ, Միացյալ Թագավորություն |
Հասակ՝ | 183 սանտիմետր[2] |
Քաշ | 66 կիլոգրամ[2] |
Կարիերա
խմբագրելԿազինսը մեծացել է անապահով ընտանիքում[7]։ Արդեն 12 տարեկանում նա նվաճել Է Մեծ Բրիտանիայի նորեկների առաջնությունը, իսկ 14 տարեկանում՝ պատանիների առաջնությունը։ Նույն թվականին նա առաջին անգամ հանդես է եկել միջազգային մրցումներում[8]։ Կարիերայի սկզբում մարզիկն անընդհատ վնասվածքներէր ստանում, ինչի պատճառով նա միշտ չէ, որ հաջող էր հանդես գալիս։ Կազինսն աչքի էր ընկնում որակյալ ցատկերով և ծրագրերով, բայց չափազանց անկայուն մարզիկ էր։ Մարզումների ժամանակ նա շատ ավելին էր անում, քան մրցումների ժամանակ[7][9]։
Գեղասահորդը երկիրը ներկայացրել է 1976 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, սակայն մրցանակակիրների ցուցակում չի հայտնվել։ Կազինսի առաջին խոշոր հաջողությունը եղել է 1977 թվականի Եվրոպայի առաջնության մեդալը, չնայած այն բանին, որ նա կատարել է մեկ եռակի թռիչք։ Նույն թվականին նա տեղափոխվել է Կոլորադո և սկսել է մարզվել Կառլո Ֆասիի ղեկավարությամբ[9]։ 1978 թվականին աշխարհի առաջնությունում ազատ ծրագրում կատարել է երկու եռակի «թուլուպ» և «սալխով»[9][10]։ 1980-ի Օլիմպիադայում սուր պայքարում մրցավարների երկու ձայնի տարբերությամբ հաղթել է Յ. Հոֆմանը (ԳԴՀ), չնայած ցատկերի բարդության էական հետ մնալուն։ Ամերիկացի դատավոր Ռ. Մակինտայրը, որը Կազինսին երրորդ տեղ էր նշանակել, նկատողություն է ստացել ԻՍՈՒ-ից[11]։ Մեկ ամիս անց պարտվում է աշխարհի առաջնությունում (կարճ ծրագրում ընկնելու պատճառով) և հեռանում է սիրողական սպորտից[7]։
Կազինսը հանդես է եկել պրոֆեսիոնալ մրցումներում և սառցային շոուներում[8]։ Նա երկու անգամ հաղթել է աշխարհի՝ պրոֆեսիոնալների առաջնությունում։ Նկարահանվել է գեղասահքի մասին մի քանի ֆիլմերում, ինչպես նաև հանդես է եկել տարբեր հեռուստատեսային հաղորդումներում՝ որպես պարուսույց և պրոդյուսեր։ Կազինսը նաև BBC հեռուսաընկերությունում հեռուստամեկնաբան է աշխատել[8]։ 2005 թվականին ընդգրկվել է Համաշխարհային գեղասահքի փառքի սրահում։ 2006 թվականից հանդես է գալիս որպես բրիտանական «Պար սառույցի վրա» հեռուստաշոուի գլխավոր դատավոր։
Ձեռքբերումներ
խմբագրելՄրցումներ | 1973 | 1974 | 1975 | 1976 | 1977 | 1978 | 1979 | 1980 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օիմպիական խաղեր | 10 | 1 | ||||||
Աշխարհի առաջնություն | 10 | 9 | WDR | 3 | 2 | 2 | ||
Եվրոպայի առաջնություն | 15 | 11 | 11 | 6 | 3 | 3 | 3 | 1 |
- WDR — դուրս է եկել մրցումներից
Ծրագրեր
խմբագրելՄրցաշրջան | Կարճ ծրագիր | Ազատ չմշկասահք | Ցուցահանդես |
---|---|---|---|
1979–1980 |
|
|
|
1978–1979 |
|
|
|
1977–1978 |
|
|
|
1976–1977 |
|
|
|
1975–1976 |
|
||
1974–1975 |
| ||
1973–1974 |
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 Sports Personality Roll of Honour
- ↑ «Robin Cousins Biography and Olympic Results». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Կաղապար:Ref-pdf «European Championships» (PDF) (անգլերեն). ИСУ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Абсалямова И. В. Столетняя история чемпионатов мира по фигурному катанию на коньках (одиночное катание): Учеб. пособие для студентов акад. и ин-ов физ. культ. / РГАФК. — М.: ФОН, 1997
- ↑ 7,0 7,1 7,2 Тарасова Т. А. Четыре времени года.— М.: Сов. Россия, 1985.— 176 с.
- ↑ 8,0 8,1 8,2 «BBC Coverage: Robin Cousins» (անգլերեն). BBC. 15 января 2002 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Robin Cousins (British figure skater)» (անգլերեն). Энциклопедия Британника. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ David Michael Singleton, Lisa Ryan. Language Acquisition: The Age Factor. — Multilingual Matters, 2004. — С. 87. — 288 с. — ISBN 1853597570
- ↑ Welcome to Sonia Bianchetti Garbato .:. Figure Skating Referee, Author
- ↑ Cousin's Official Site Արխիվացված 20 Մարտ 2014 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Робин Казинс – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- M. L. Kimball Robin Cousins. — 1998. — ISBN 0966250206 ISBN 978-0966250206
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Կազինս» հոդվածին։ |