Ռոբերտ Աբրահամյան (սերժանտ)

զինվորական, սերժանտ, քառօրյա պատերազմի մասնակից

Ռոբերտ Աբրահամի Աբրահամյան (դեկտեմբերի 20, 1993(1993-12-20), Տափերական, Արարատի շրջան, Հայաստան - ապրիլի 10, 2016(2016-04-10)), զինվորական, սերժանտ, քառօրյա պատերազմի մասնակից։

Ռոբերտ Աբրահամյան
դեկտեմբերի 20, 1993(1993-12-20) - ապրիլի 10, 2016(2016-04-10) (22 տարեկան)
ԾննդավայրՏափերական, Արարատի շրջան, Հայաստան
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ
և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1993 թվականի[1] դեկտեմբերի 20-ին Արարատի մարզի Տափերական գյուղում։ 2010 թվականին ավարտել է տեղի դպրոցը և մեկ տարի անց զորակոչվել Հայաստանի զինված ուժեր, ծառայությունն անցնել է ԼՂՀ` Հադրութում։ 2013 թվականին, ծառայությունն ավարտելուց հետո աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստան։ Ամուսնացել է և 2015 թվականին դեկտեմբերի 20-ին ծնվել է նրա առաջնեկը։ 2016 թվականի ապրիլի 1-ին՝ որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցել խաղաղապահ զորքերում։ Կոչումով սերժանտ էր։

2016 թվականի ապրիլի 10-ին N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում[2]։

Պարգևներ խմբագրել

Հետմահու ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և ԼՂՀ նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ ՊՆ-ն զոհված զինծառայողների անուններ ու լուսանկարներ է հրապարակել». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Այսօր Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանի տարեդարձն է...». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել