Բացել գլխավոր ցանկը

Մանակերտ, բերդ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափի հրվանդանի վրա, Աղթամար կղզու դիմաց, ապառաժուտ բարձր ժայռի գագաթին։ Ուսումնասիրողների կարծիքով Մանակերտը իր անունով կառուցել է Ուրարտուի Մենուա թագավորը մ.թ.ա. 810-786։ Մանակերտի անունը երբեմն շփոթվել է Մանազկերտի հետ, և ըստ այդմ Ռշտունյաց գավառը հիշատակվել «Գավառ Մանազկերտոյ» ձևով։ Ըստ ավանդական վկայության, Հայոց Հարավային զորաթևի հրամանատար Մանաճիհր Ռշտունի իշխանը, ձերբակալելով քրիստոնեական քարոզիչներ Հակոբ Մծբնացի եպիսկոպոսին ու նրա կողմնակիցներին, նրանց Մանակերտի բերդապարսպից նետել է Վանա լիճը։ Նահատակների նշխարները Արծրունյաց իշխանները ամփոփել են մոտակա Պարծիս գյուղում և այնտեղ հիմնել վանք։ Բերդի ստորոտին էր գտնվում Քարադաշտ գյուղը։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 211 CC-BY-SA-icon-80x15.png