Ռիվաի Ապին (ինդոն.՝ Rivai Apin, օգոստոսի 30, 1927(1927-08-30)[1], Padang Panjang City, West Sumatra, Ինդոնեզիա - ապրիլ 1995, Ջակարտա, Ինդոնեզիա), ինդոնեզական նկարիչ և պոետ, ներկայացել է «45-րդ սերունդ» պոետների խմբում։

Ռիվաի Ապին
ինդոն.՝ Rivai Apin
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1927(1927-08-30)[1]
ԾննդավայրPadang Panjang City, West Sumatra, Ինդոնեզիա
Մահացել էապրիլ 1995 (67 տարեկան)
Մահվան վայրՋակարտա, Ինդոնեզիա
ԱզգությունՄինանգկաբաուներ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և նկարիչ
 Rivai Apin Վիքիպահեստում

Կարճ հենսագրություն խմբագրել

Ազգությամբ եղել է Մինանգկաբաու։ Ջակարտայում ուսումնասիրել է իրավաբանություն։ Աշխատել է «Նուսանտարա», «Հեմա Սուասանա», «Սիասատ», «Զենիթ» և «Զաման Բարու» թերթերի խմբագիր։ 1959-1965 թվականներին եղել է «Լեկրա» կազմակերպության քարտուղարության անդամ։ 1965 թվականի սեպտեմբերի 30-ի իրադարձություններից հետո ձերբակալվել է և գտնվել է անազտության մեջ օ Բուրուում, որը տևել է մինչև 1979 թվականի վերջ[2]։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել 1948 թվականին «Հայրենքի արձագանքը» և 1950 թվականին «Երեքը ճակատագրի դեմ» ժողովածուներում (Հիրիլ Անվարի և Ասրուլօմ Սանի հետ համատեղ)։ Ավելի ուշ՝ 1971 թվականին ավստրալիացի հետազոտող Ավելինգը Bijdragen tot de Taal-, Land- en Volkenkunde[3] ամսագրում հրապարակեց բանաստեղծի աշխատություններից մեկը և 1972 թվականին Ավստալիայիում «Երկու չիրականացած աշխարհներից» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն։

Ռիվաի Ապինը առաջինն է հրապարակել իր ընկեր Խաիրիլ Անվարայի «Գրամ ու փոշի» ժողովածուն (1949)[4][5]։

Բանաստեղծի ձեռագրի վրա մեծ ազդեցություն է թողել անգլո-ամերիկացի պոետ Թոմաս Սթեռնս Էլիոթը[3]։ Ռիվաի Ապինն առաջիններից մեկն էր, ով առաջադրել է դեպի ազգային արմատները կողմնորոշող լոզունգը։ Իր ստեղծագործություններում իրականությունը համադրվում էր ռոմանտիկ դրդապատճառներով[6]։ Նա իր ժամանակին համարվում էր Ինդոնեզիայի անենախելացի բանաստեղծը[7]։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • Gema Tanah Air. Djakarta, 1948.
  • Chairil Anwar; Rivai Apin; Asrul Sani. Tiga menguak takdir, Djakarta: Balai Pustaka, 1950.
  • Dari dua dunia belum sudah: collected verse of Rivai Apin. Editor H. Aveling. Southeast Asian Studies Program, Murdoch University, 1975.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://books.google.ch/books?id=CWJMbS4NwhwC&printsec=frontcover&hl=de#v=onepage&q&f=false — P. 71.
  2. Погадаев, В. Apin, Rivai // Малайский мир (Бруней, Индонезия, Малайзия, Сингапур). Лингвострановедческий словарь. — М.: Восточная книга, 2012. — С. 58.
  3. 3,0 3,1 H. Aveling INDONESIAN WASTELAND: THE VERSE OF RIVAI APIN // Bijdragen tot de Taal-, Land- en Volkenkunde 127. —Leiden, 1971. — № 3. — P. 351.
  4. Chairil Anwar Deru Tjampur Debu. — Djakarta, 1949.
  5. K. Foulcher Rivai Apin and the modernist aesthetic in Indonesian poetry // Bijdragen tot de Taal-, Land- en Volkenkunde 157. —Leiden, 2001. — № 4. — P. 771—797.
  6. В. В. Сикорский О литературе и культуре Индонезии. — М., 2014. — С. 102—103.
  7. Burton Raffel An Anthology of Modern Indonesian Poetry. — Berkeley, 1964. — P. 71.

Արտաքին հղումներ խմբագրել