Ռիչարդ Լի Պետի (անգլ.՝ Richard Lee Petty,հուլիսի 2, 1937(1937-07-02)[1][2], Level Cross, Randolph County, North Carolina, Randolph County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ) հայտնի ամերիկացի ավտոարշավորդ, յոթ անգամ «NASCAR» շարքի չեմպիոն։ Իր երկրպագուների շրջանում հայտնի է որպես «Արքա» (անգլ.՝ the King), որը 43 համարի ներքո հանդես եկող մեքենայի խորհրդանիշ է դարձել։ Իր շարունակական գործունեության ընթացքում (1189 մեկնարկ) հաղթել է 200 մրցավազք, սահմանելով տասնյակ տարբեր ռեկորդներ և նվաճումներ[3]։

Ռիչարդ Լի Պետի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1937(1937-07-02)[1][2] (87 տարեկան)
ԾննդավայրLevel Cross, Randolph County, North Carolina, Randolph County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունRandleman High School?
ՄասնագիտությունNASCAR թիմի սեփականատեր, ավտոարշավորդ և քաղաքական գործիչ
ԱմուսինLynda Petty?
Ծնողներհայր՝ Lee Petty?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներKyle Petty?
Կայքrichardpettymotorsports.com
 Richard Petty Վիքիպահեստում

Առաջին քայլեր

խմբագրել

Տասներկու տարեկանում Ռիչարդի հայրը՝ մեկ այլ հայտնի մրցարշավորդ Լի Պետին, իր որդուն տարել է պատմության մեջ առաջին՝ «NASCAR» մրցավազքին։ Ընտանեկան «Buick Roadmaster» ավտոմեքենան ամբողջ մրցարշավի ընթացքում եղել է երկրորդ հորիզոնականում, սակայն վերջնամասից քիչ առաջ մեքենան սահել ու չորս անգամ շրջվել է։ Պետին հազիվ է փրկվել մահից, և ջարդվել էր ոչ հարուստ ընտանիքի տեղաշարժի միակ միջոցը։ Տեսածի տպավորությամբ՝ տասներկուամյա Ռիչարդն առաջին անգամ մտածել է ավտոպորտում գործունեություն ծավալելու մասին։ Դրանից հետո նա երկար ժամանակ աշխատել է հոր թիմում, իսկ 19 տարեկանում առաջին անգամ մասնակցել է մրցավազքին։ Ընդ որում, հոր հետ մրցապայքարում նա շրջադարձերից մեկում բախվել է պատին և ստիպված է եղել դադարեցնել մրցարշավը։ Մեկ տարի անց՝ 1959 թվականին, Պետի կրտսերը ստացել է ««NASCAR»-ի լավագույն նորեկի» կոչումը։ 1960 թվականին երիտասարդ մրցարշավորդն արդեն տոնում էր իր առաջին հաղթանակը, սակայն հայրը մրցավարների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ իր որդին մյուսներից պակաս շրջան է վերցրել։ Արդյունքում, Ռիչարդը ստիպված է եղել բավարարվել ընդամենը չորրորդ հորիզոնականով[4]։

Պետին «NASCAR»-ի աստղ

խմբագրել
 
Ռիչարդ Պետիի լեգենդար «Plymouth Superbird»-ն իր թանգարանում

1965 թվականին Պետին դարձել է «Daytona 500»-ի հաղթող, իսկ հետո նաև՝ ընդհանուր առաջնությունում։ Այդ նվաճումը նա կրկնել է 2 տարի անց։ 1967 թվականին Պետին 48 մրցաշրջանից 27-ում առաջինն է եղել։ Նրա ռեկորդը եղել է 10 անընդմեջ հաղթանակը հենց այդ ժամանակ։ 1967 թվականին Պետին երկրորդ անգամ «Sprint Cup Series»-ում չեմպիոն է դարձել։ Պետիի շնորհիվ հովանավորները սկսել են ավելի ու ավելի շատ ուշադրություն դարձնել մրցարշավային շարքին։ Մրցարշավորդը գրանցել է բազմաթիվ հաղթանակներ, սակայն ամենահիշարժան և գլխավոր մրցարշավը նա պարտվել է։ 1976 թվականին «Daytona 500» մրցավազքում Պետին առաջին տեղի համար մրցում էր այդ ժամանակի մեկ այլ տաղանդավոր ավտոարշավորդ Դեյվիդ Պիրսոնի հետ։ Այս մրցավազքում, երկարատև և սուր պայքարի արդյունքում Պիրսոնի ավտոմեքենան դուրս է եկել վազքուղուց և սահքի հետևանքով հայտնվել է հակառակ վազքուղու վրա։ Իսկ Պետիի մեքենան բախվել է պատին և շարժիչը լռել է։ Պիրսոնն էլ հասցրել է սեղմել կցորդիչը և շարժիչը փրկել վնասվելուց, և մինչ Պետին անհաջող փորձում էր շարժիչը գործի դնել, նա հաղթականորեն հատել է գիծը։ Դա նրա առաջին և վերջին հաղթանակն էր «Daytona 500»-ում, իսկ Պետին այս տիտղոսը ստացել է յոթ անգամ։ Իր վերջին մրցավազքը Ռիչարդն անցկացրել է 1992 թվականին, որից հետո հեռացել է սպորտից։ Նրա ձեռքբերումները գերազանցող չի եղել մի քանի տասնյակ տարի, մինչև նրան կգերազանցեր մեկ այլ լեգենդ՝ Դեյլ Էրնհարդտը։

Ներկայումս Պետին ունի մեկ մեքենա, որը ծառայում է «Monster Energy NASCAR Cup Series»-ում։ Այն վարում է Դարել «Բաբա» Ուոլես կրտսերը։ Բացի այդ, Պետին հիմնել է էքստրեմալ վարորդական դպրոց, որտեղ իր հնարքներն է սովորեցնում իր երկրպագուներին։

Ֆիլմագրություն

խմբագրել

Պետին մասնակցել է 1989 թվականի «Արագության գոտի» ֆիլմին՝ ինքն իր դերում։ Հնչեցրել է «Արքա» մեքենայի դերը «Ավտոմեքենաներ» մուլտֆիլմում։

Գործունեության արդյունքեր

խմբագրել
Թվական Մրցարշավներ ՀԱղթանակներ Թոփ 5 Թոփ 10 Ավարտ Մեկնարկ Մրցանակային Հորիզոնական Թիմ
1958 9 0 0 1 20.4 14.4 $760 37 Մասնավոր հայտ
1959 21 0 6 9 15.4 11.0 $8,110 15 Մասնավոր հայտ
1960 40 3 16 30 8.2 7.4 $41,873 2 Մասնավոր հայտ
1961 42 2 18 23 11.0 8.9 $25,239 8 Մասնավոր հայտ
1962 52 8 32 39 6.9 6.7 $60,763 2 Մասնավոր հայտ
1963 54 14 30 39 7.5 6.5 $55,964 2 Մասնավոր հայտ
1964 61 9 37 43 7.3 4.2 $114,771 1 Մասնավոր հայտ
1965 14 4 10 10 8.8 2.1 $16,450 38 Մասնավոր հայտ
1966 39 8 20 22 11.0 3.6 $94,666 3 Մասնավոր հայտ
1967 48 27 38 40 5.0 2.4 $150,196 1 Մասնավոր հայտ
1968 49 16 31 35 8.4 3.5 $99,535 3 Մասնավոր հայտ
1969 50 10 31 38 7.9 4.1 $129,906 2 Մասնավոր հայտ
1970 40 18 27 31 6.8 4.4 $151,124 4 Մասնավոր հայտ
1971 46 21 38 41 4.2 3.8 $351,071 1 Մասնավոր հայտ
1972 31 8 25 28 4.7 4.1 $339,405 1 Մասնավոր հայտ
1973 28 6 15 17 10.9 4.1 $234,389 5 Մասնավոր հայտ
1974 30 10 22 23 6.8 4.0 $432,019 1 Մասնավոր հայտ
1975 30 13 21 24 6.6 4.6 $481,751 1 Մասնավոր հայտ
1976 30 3 19 22 9.0 6.1 $374,806 2 Մասնավոր հայտ
1977 30 5 20 23 7.5 4.4 $406,608 2 Մասնավոր հայտ
1978 30 0 11 17 12.8 8.9 $242,273 6 Մասնավոր հայտ
1979 31 5 23 27 6.4 7.6 $561,983 1 Մասնավոր հայտ
1980 31 2 15 19 11.7 9.1 $397,317 4 Մասնավոր հայտ
1981 31 3 12 16 15.4 10.6 $396,072 8 Մասնավոր հայտ
1982 30 0 9 16 14.4 13.4 $465,793 5 Մասնավոր հայտ
1983 30 3 9 21 10.7 14.6 $508,884 4 Մասնավոր հայտ
1984 30 2 5 13 15.2 14.8 $257,392 10 Մասնավոր հայտ
1985 28 0 1 13 17.9 17.0 $306,142 14 Մասնավոր հայտ
1986 29 0 4 11 17.4 15.5 $280,656 14 Մասնավոր հայտ
1987 29 0 9 14 13.3 20.2 $445,227 8 Մասնավոր հայտ
1988 29 0 1 5 24.4 23.8 $190,155 22 Մասնավոր հայտ
1989 25 0 0 0 25.8 27.6 $133,050 29 Մասնավոր հայտ
1990 29 0 0 1 25.0 26.3 $169,465 26 Մասնավոր հայտ
1991 29 0 0 1 22.0 26.6 $268,037 24 Մասնավոր հայտ
1992 29 0 0 0 23.0 22.6 $348,870 26 Մասնավոր հայտ
Ընդհանուր 1184 200 555 712 11.3 9.5 $8,541,210

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Ancestry of Richard Petty». wargs.com.
  4. Baime, A. J. «Richard Petty's Greatest Moments, According to Richard Petty». The Drive. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Լի Պետի» հոդվածին։