Ռիո Կոբրեն (իսպ.՝ Rio Cobre) գետը գտնվում է Ճամայկայի հարավ-արևելյան Սենտ Քեթրինա մարզում։ Այն հոսում է դեպի Կարիբյան ծով։

Ռիո Կոբրե
Բնութագիր
Երկարություն50,9 կմ
Գետաբերանի տեղակայումԿարիբյան ծով
Կոորդինատներ
ԵրկրամասՍուրբ Քեթրին

Նկարագրություն խմբագրել

Գետի անվանման աղբյուրներն անհայտ են։ Գետի ակունքները մեծամասամբ սեզոնային անանուն առվակներն են։ Այս վտակներից ամենաբարձրը գտնվում է ծովի մակարդակից մոտ 530 մ բարձրության վրա։ Ընդհանրապես գետը հոսում է դեպի հարավ:Բոկ-Ուոկի և Սպանիշ Թաունի միջև ընկած հատվածում այն հոսում է նեղ կիրճով, որը գետի հոսքը դարձնում է առավել ուշագրավ և հետաքրքիր։ Գետի երկարությունը 50.9 կմ է[1]։

Կամուրջներ խմբագրել

 
Ջեյմս Հաքուելի նկարում պատկերված է Թուջե կամուրջը (կառուցված 1822 թվականին)

Ռիո Կոբրե գետի վրա կան մի քանի կամուրջներ։ Դրանցից ամենահինը Ֆլետ բրիջն է (հարթ կամուրջ), որը կառուցվել է 1774 թվականին և այժմ հատվում է Ա 1 մայրուղով[2]։

Թուջե կամուրջը կառուցվել է 1801 թվականին։ Այս կամրջի կառուցման առաջարկությունն առաջին անգամ քննարկվել է 1766 թվականին, քննարկումները շարունակվել են մինչև 1796 թվականը, Վեհաժողովի պալատում էլ որոշվել էր կառուցել քարե կամուրջ։ Սակայն տեխնիկական դժվարությունները հանգեցրեցին չուգուն կամուրջի կառուցմանը։ Սա հնարավորություն տվեց բարձրացնել շրջակա տարածքի վերևի ճանապարհը, ինչը հատկապես կարևոր է անձրևոտ սեզոնի ընթացքում, քանի որ պարբերաբար ջրհեղեղի էին ենթարկվում մոտակա բնակավայրերն ու հողերը[3]։ Կամրջի կառուցման համար կիրառվեցին այդ ժամանակաի նորագույն տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներն ու հնարքները[4]։ 87 տոննա քաշ ունեցող չուգուն բաղադրիչները արտադրվել են Ուեստ Յորկշիում։ Անհրաժեշտ եղան 43 ձիու քարշակով ֆուրգոններ, որպեսզի դրանք տեղափոխվեն շինհրապարակ[4]։ Կամուրջը գործում էր մինչև 2000 թվականը, սակայն, անվերջ փոթորկի ենթարկվելով, կամուրջը ենթարկվում էր կոռոզիայի, որն էլ կարող էր քայքայման պատճառ հանդւսանալ։ Այդ պատճառով էլ սկսվեցին կամրջի վերականգնողական աշխատանքները։ Կամրջի վերակառուցումն ավարտվեց 2010 թվականին[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. my-island-jamaica.com
  2. Long, Edward History of Jamaica (London: Frank Cas & Co. Ltd.) 1970
  3. Hakewill, James (1825). A Picturesque Tour of the Island of Jamaica. London: Hurst and Robinson. էջ 16. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «The Iron Bridge at Spanish Town | Completed projects | Friends of the Georgian Society of Jamaica». fgsj.org.uk. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.(չաշխատող հղում)