Ռինգեբուի ստավկիրկա (նորվ.՝ Ringebu stavkirke), փայտյա եկեղեցի, որը գտնվում է Նորվեգիայի Օպլանդ ֆյուլքեի Ռինգեբու կոմունայում։

Ռինգեբուի ստավկիրկա
նորվ.՝ Ringebu stavkirke
Հիմնական տվյալներ
Տեսակհիմնակմախքային եկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՌինգեբու, Նորվեգիա
ԹեմDiocese of Hamar?
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
Ճարտարապետական տիպՍտավկիրկա
Ճարտարապետական ոճՀիմնակմախքային
Հիմնադրված13-րդ դար
Առաջին հիշատակում1270 թ.
ՇինանյութՓայտ
Քարտեզ
Քարտեզ
 Ringebu stavkirke Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ռինգեբուի եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարում։ Թվագրումը կատարվել է համաձայն Ռինգեբույից հայտնաբերված մետաղադրամների վրայի արձանագրությունների և հնագիտական պեղումների։ Առաջին հիշատակությունները եկեղեցու մասին թվագրվում են 1270 թվականով։

1630 թվականին վերակառուցվել է և ստացել խաչի տեսք։ Վերակառուցման ճարտարապետ-շինարարն է եղել Վերներ Օլսենը։ 1631 թվականին կառուցվել է տանիքի կարմիր գույնի ցիցը, որը Ռինգեբուի ստավկիրկան ճարտարապետական արտաքին տեսքով տարբերվում է Նորվեգիայի մյուս ստավկիրկաներից։ Եկեղեցու ներկա տեսքից միայն նավն է, որ թվագրվում է 13-րդ դարով։

1717 թվականին եկեղեցին ներկվել է սպիտակ գույնի։ 1921 թվականին կրկին վերակառուցվել է և բերվել նախնական տեսքի, եկեղեցու վրայից քերվել է սպիտակ ներկը։

Ռինգեբուի եկեղեցու տարածքում իրականացվել են հնագիտական պեղումներ, որոնց ընթացքում հնագետները ուսումնասիրել են եկեղեցու հատակը։ Վերջին պեղումները տեղի են ունեցել 1980-1981 թվականներին։ Այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է միջնադարյան շուրջ 900 մետաղադրամ։ Մետաղադրամները հիմնականում թվագրվում են 1217-1263 թվականներով։ Նաև հայտնաբերվել են ավելի հին եկեղեցու հիմնասյուներ։

Աղբյուրներ խմբագրել