Ռիկսա (Ռիխեզա, Ռիկսա) Լոթարինգացի (մոտ 995, Լոթարինգիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա - մարտի 27, 1063, Զալֆելդ, Գերմանիա[1]), Լեհաստանի թագուհի, Մեշկո Կամբերտայի կինը 1013 թվականի հունվարից և Կազիմիր I-ի մայրը։ Ռիկսան եղել է Լոթարինգիայի պֆալցգրաֆ Էցցոյի և Մաթիլդա Սաքսոնացու դուստրը։ Նրա հայրը եղել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Օտտոն II-ի և Բյուզանդիայի արքայադուստր Թեոֆանոյի որդին։

Ռիկսա Լոթարինգացի
լեհ.՝ Rycheza Lotaryńska
 
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մոտ 995
Ծննդավայր Լոթարինգիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Վախճանի օր մարտի 27, 1063
Վախճանի վայր Զալֆելդ, Գերմանիա[1]
Թաղված Քյոլնի տաճար
Դինաստիա Ezzonids?
Հայր Ezzo, Count Palatine of Lotharingia?[2]
Մայր Matilda of Germany, Countess Palatine of Lotharingia?[2]
Ամուսին Մեշկո II
Զավակներ Կազիմիր I, Richeza of Poland, Queen of Hungary?, Gertrude of Poland? և Ագաթա[2]

Կենսագրություն

խմբագրել
 
«Ռիկսա թագուհին», նկարիչ՝ Վոյցեխ Հերսոն

Ռիկսան ծագում է մի ընտանիքից, որը պատկանում է այն ժամանակների բարձրագույն գերմանական արիստոկրատիային։

Նա ուներ երեք եղբայր և վեց քույր՝ Ադելաիդա, Թեոֆանո, Ելվիգա, Մաթիլդա, Իդա և Սոֆիա, որոնց պատվին ներկայում գործում են վանքեր և վանական համալիրներ Քյոլնում, Մայնցում, Էսսենում, Նիվելում, Նոյսում, Դիտկիրխենում, Ֆիլլահեում և Հանդերսայմեում, իսկ եղբայրները՝ Լյուդոլֆը, Օտտոն և Գերմանը, զբաղեցրել են կարևոր եկեղեցական և աշխարհիկ պաշտոններ։

1036 թվականին Գերմանը դարձել է Քյոլնի արքեպիսկոպոսը և Իտալիայի կանցլերը, Օտտոնը 1035-1045 թվականներին եղել է Լոթարինգիայի պֆալցգրաֆը, իսկ հետո՝ Շվաբիայի դուքսը (1045-1047 թվականներին)։ 1025 թվականին ամուսնու հետ միասին Ռիկսան զբաղեցրել է Լեհաստանի գահը։ 1031 թվականի վերջին ստեղծված իրադրության պատճառով (Լեհաստանի իշխան Բեզմպրոմի և իր ամուսին Մեշկոյի միջև բռնկվել է տարաձայնություն և նրանք տեղափոխվել են Չեխիա), որոշել է վերադառնալ Գերմանիա։ Մեշկո II-ի հետ ամուսնության արդյունքում ունեցել են երեք երեխաներ․ 1016 թվականին՝ Կազիմիրին (Լեհաստանի ապագա իշխան) և Ռիսկային (անունը ոչ ճշգրիտ), 1020-1025 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ Գերտրուդին։ Ռիսկա Լոթարինգացին ունեցել է հիանալի կրթություն և այդ իսկ պատճառով զբաղվել է երեխաների դաստիարակությամբ և ուսուցումով։

 
Ռիկսա Լոթարինգացու դամբարանը Քյոլնի տաճարի սուրբ Հովհաննես մատուռում

Մեկնելով Գերմանիա, թագուհին իր հետ տարել է իր զավակներին և իր հասակակից մի կնոջ՝ Մաթիլդին, որը եղել է Բոլեսլավ Քաջի և իր չորրորդ կին Օդա Մեյսենսկու կրտսեր ազջիկը։ Այդպես էլ Ռիկսան Լեհաստան չի վերադարձել, սակայն մինչ կյանքի վերջը ունեցել է թագուհու տիտղոս։

Չնայած երկրում նրա բացակայության՝ այսուհանդերձ մեծ ազդեցություն է ունեցել Լեհաստանի կառավարման մեջ՝ Կազմիր I-ի և իր թոռ Բոլեսլավ II Համարձակի կառավարման տարիներին։ 1047 թվականին Ռիկսան դարձել է միանձնուհի Բրաուվայլերի վանքում, որը գտնվում է Քյոլն քաղաքից քիչ հեռու։ Այնտեղ նա ապրել է 16 տարի։ Մահից առաջ նա իր ունեցվածքը թողել է վանքին։

Ռիկսա Լոթարինգացին մահացել է 1063 թվականի մարտի 21-ին և թաղված է Քյոլնում։ 1817 թվականին կոստյոլի ապամոնտաժման ժամանակ Ռիկսայի մնացորդները տեղափոխվել են չզբաղեցրած եկեղեցի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118928872 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003.

Գրականություն

խմբագրել
  • Michał Tomaszek, Klasztor i jego dobroczyńcy. Średniowieczna narracja o opactwie Brauweiler i rodzie królowej Rychezy, kraków-ը 2007 ISBN 978-83-60448-34-2
  • Jasiński, Kazimierz (1992). Rodowód pierwszych Piastów (in Polish). Warszawa - Wrocław. p. 116.
  • Jasiński, Kazimierz (1992). Rodowód pierwszych Piastów (in Polish). Warszawa - Wrocław. p. 115.

Արտաքին հղումներ

խմբագրել