Ռիթվելդի հանգույց
Ռիթվելդի հանգույց, նաև կոչվում է դեկարտյան հանգույց, կահույքի արտադրության մեջ, Դեկարտի կորդինատների հարթության մեջ գտնվող դետալների միացման տեսակ[1]։
Նկարագրություն
խմբագրելՌիթվելդի հանգույցը երեք հարթության մեջ գտնվող երեք դետալների միացման տեսակ է։ Այն Գերիտ Ռիթվելդի նախագծած Կարմիր և Կապույտ Աթոռի նշանավոր հատկանիշն է[2]։ Գերիտ Ռիթվելդի նախագծած կահույքի մեջ այս հանգույցներից շատերը կցված էին սոսնձված փայտե ներդնովի բութակներով։ Առաջին երկու միացումները կատարվել են սոսընձվող հարթությունների ներսից՝ անցքը փորելով 1 մմ ավելի խորը, քան ներդրովի բութակի երկարությունը, բայց երրորդ կապը կատարվել է արտաքինից՝ ավելի երկար ներդրովի բութակով՝ թողնելով շրջանաձև հետք, որը պետք էր ներկել[3][4]։
Պատմություն
խմբագրելՌիթվելդի հանգույցները անքակտելիորեն կապված են 20-րդ դարի սկզբի հոլանդական գեղարվեստական շարժման հետ, որը կոչվում էր Դե ստիլ (որի անդամ էր Գերիտ Ռիթվելդը), շարժում, որի նպատակները ներառում էին վերջնական պարզություն և աբստրակցիա։ Սա հանգեցրեց նրան, որ շարժման եռաչափ աշխատանքները ունեն ընդգծված ուղղահայաց և հորիզոնական գծեր, որոնք տեղակայված են չհատվող հարթություններում, դրանով իսկ թույլ տալով յուրաքանչյուր տարրի գոյություն ունենալ անկախ մյուս տարրերից և դետալին տալով տեսողականորեն չմշակված և պարզ տեսք[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Соединение Ритвельда». dzen.ru.
- ↑ «How to recognize an original (vintage) Rietveld chair?». rietveldoriginals.com (հոլանդերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Drijver; Niemeijer (2001). How to construct Rietveld furniture. Art Books International Limited. էջ 15. ISBN 9789068682809.
- ↑ 4,0 4,1 Reviewwww.woodreview.com.au, Wood. «How to Make the (Not) Red Blue Chair». Instructables (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 27-ին.