Ռիբեյրա Բրավա (պորտ.՝ Ribeira Brava), ավան, որը գտնվում է Մադեյրա կղզու ծովափում, Մադեյրայի ինքնավար տարածաշրջանում (Պորտուգալիա), բանկչության թիվը՝ 5941 մարդ (2001)։ Համարվում է համանուն շրջանի (համայնքի) վարչական կենտրոն, տարածքը 65,10 կմ² եւ բնակչության 12 494 մարդ (2001))[2], հարավում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը, արևմուտքում սահմանակից է Պոնտա-Դու-Սոլ համայնքին, հյուսիսում Սան-Վիսենթի համայնքին և արևելքում Կամարա-Դի-Լոբուշ համայնքին։ Քաղաքի հեռավորությունը կղզու մայրաքաղաքից կազմում է 15 կմ²։

Բնակավայր
Ռիբեյրա Բրավա
պորտ.՝ Ribeira Brava
Դրոշ Զինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
Ներքին բաժանումTabua?, Campanário?, Ribeira Brava? և Serra de Água?
Մակերես65 կմ², 65,45±0,010000000000002 կմ²
Բնակչություն13 375 մարդ (2011)[1]
Փոստային դասիչ9350
Պաշտոնական կայքcm-ribeirabrava.pt
Ռիբեյրա Բրավա (Պորտուգալիա)##
Ռիբեյրա Բրավա (Պորտուգալիա)

Նախկինում (մինչեւ Մադեյրայի կանոնադրության հաստատումը, 1976 թ.) բնակավայրը կազմում Ֆուլշանսկի վարչական շրջանի կազմի մեջ։

Գյուղի հովանավորը համարվում է Սան Բենտոն (պորտ.՝ São Bento)

Գյուղի տոնը հունիսի 29-ին է։

Պատմություն խմբագրել

Ռիբեյրա Բրավան կղզու հնագույն բնակավայրերից մեկն է։ Ձևավորվել է 15 - րդ դարի երկրորդ քառորդում, ինչպես կղզու տարբեր ժայրերի ճանապարհների խաչմերուկ։ Ավանը ձևավորվել է փոքր գետի գետաբերանում, որը պայմանականորեն կղզին բաժանում է երկու մասի։ Այդ մասի կարևորությունը կղզու համար և հողի բերրիությունը հանգեցրեց ավանի մեծացմանը։ Հիմնական զբաղմունքը եղել է շաքաեղեգի մշակումը։ 1904 - 1908 թվականներին կառուցվել է նավահանգիստ, դրա համար արևմտյան ժայռի մի մասը քանդել են[3]։

Մունիցիպալիտետը ստեղծվել է 1914 թվականի մայիսի 6-ին։

Ժողովրդագրություն խմբագրել

Համայնքի բնակչության թիվը ըստ տարիների
1920 1930 1960 1981 1991 2001 2004
14 132 16 394 19 793 13 480 13 170 12 494 12 523

Մունիցիպալիտետ խմբագրել

Մունիցիպալիտետի կազմի մեջ մտնում են հետևյալ շրջանները՝

  1. Կամպանարիո (անգլ.՝ Campanário)
  2. Ռիբերյա Բրավա (պորտ.՝ Ribeira Brava)
  3. Սերրե - Դե - Ագուա (պորտ.՝ Serra de Água)
  4. Թաբուա (պորտ.՝ Tabua)

Տնտեսություն խմբագրել

Մունիցիպալիտետում գերակշռում են և գյուղատնտեսությունը և տուրիզմը։ Մեծ մասամբ լեռնոտ է, զարգացած է անասնապահությունը։

Տրանսպորտի հիմնական միջոցներն են ավտոբուսը և տաքսին։

Զբոսաշրջություն խմբագրել

Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են «մատրիժ» կամ «Սան-Բենտու» (պորտ.՝ Igreja Matriz da Ribeira Brava), Մադերյայի Էնտոգրաֆիկանական թանգարան և ամրոց։ Թանգարանի շենքը առաջ պատկանել է կապիտան Լուիշ Գոնսալվեշ դա Սիլվային։ 1983 թվականի Մադերյայի կառավարությունը որոշեց այն դարձնել թանգարան։ Ներկայումս այստեղ կազմակերպվում են ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ՝ նվիրված կղզու մշակույթին[4]։

Պատկերասրահ խմբագրել


Ավանի համայնապատկերը


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիբեյրա Բրավա» հոդվածին։