Ռեքս Լին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեքս Մեյնարդ Լինը (անգլ.՝ Rex Maynard Linn, նոյեմբերի 13, 1956, Spearman, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան կինո և հեռուստապրոդյուսեր է։ Առավել հայտնիի է «ՔՀԻ։ Հանցագործության վայրը Մայամիում» ֆիլմից։
Ռեքս Լին | |
---|---|
Ծնվել է | 13.11.1956 |
Ծննդավայր | Տեխաս |
Կրթություն | Օկլահոմայի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1986-ից ցայսօր |
Ընտրանի | Ժայռագնացը, Ազատագրված Ջանգոն, Պիկ ժամ, Պայթյուն անցյալից |
rexlinn.com | |
Կենսագրություն
խմբագրելՄանկությունը և պատանեկությունը
խմբագրելՌեքս Լինը ծնվել է 1956 թ․–ի նոյեմբերի 13–ին Սպիրման քաղաքում։ Ռեքսը իրենց ընտանիքի երրորդ երեխան է եղել, մեծացել է ագարակում քրոջ և եղբոր հետ։ 1969 թ․–ի օգոստոսին տեղափոխվել են Օկլահոմա։ Այնտեղ նա սովորել է Heritage Hall դպրոցում, իսկ հետո Casady School–ում և դրա հետ համատեղ աշխատել կենդանաբանական այգում։ 1975 թ․–ի նոյեմբերին տեսնելով Ջեք Նիկոլսոնին «Թռչել կկվի բնից վեր» ֆիլմում, Ռեքս Լինը հայտարարում է, որ դերասան է դառնալու։ Սակայն, նրանից հետո, երբ Ռեքսը խափանում է «Ջութակահարը տանիքի վրա» դպրոցական ներկայացումը, դպրոցական թատրոնի ռեժիսորը խնդրում է նրան հեռանալ այդ բնագավառից և ապագայում իր էներգիան ծախսել մեկ այլ գործի համար։ Այդպիսով ավարտվում է Ռեքսի դպրոցական–դերասանական կարիերան։
Կարիերա
խմբագրել1980 թ․–ին ավարտելով Օկլահոմայի համալսարանը բակալվրի աստիճան՝ ռադիոյի, հեռուստատեսության և կինոյի ուսումնառությամբ, Ռեքսը սկսում է բանկային կարիերան, պաշտոնը հասցնելով ընդհուպ մինչև փոխնախագահի։ 1982 թ․ին բանկը համարվում է անվճարունակ, և Ռեքսը մնալով առանց աշխատանքի վերադառնում է նախկին գաղափարին և որոշում դառնալ դերասան։ Ռեքսը կարողանում է համոզել ամրագրման գործակալին տալ հնարավորություն՝ իրեն փորձելու ցանկացած դերում։ Դրա հետ մեկտեղ Ռեքսը աշխատանք է գտնում նվթային ընկերությունում։ Շատ վատ գովազդում մի շարք նկարահանումներից հետո, Ռեքսը սկսում է ստանալ փոքրիկ դերեր տարբեր նախագծերում։ Հենց այդ ժամանակ էլ նա խաղում է իր առաջին դերը «Մութը լուսաբացից առաջ» ֆիլմում, որի պրոդյուսերը իր լավ ծանոթ Էդուարդ Գեյլորդն էր։ Ռեքսի առաջին նշանակալից դերը եղել է սերիական մարդասպանի դեր «Գիշերային խաղ»(1989) ֆիլմում, հեռուստաաստղ Ռոյա Շնայդերայի մասնակցությամբ։ Խաղացել է նաև շերիֆի դեր «Երիտասարդ ընթերցողներ» հեռուստասերիալում, որից հետո որոշել է շարժվել դեպի արևմուտք՝ Լոս Անջելես։ Առաջին երեք տարին մասնակցել է դերասանական դասընթացների, զուգահեռ շինարարական աշխատանք կատարելով։ Աստիճանաբար նա սկսում է ստանալ փոքր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Իմ հերոսները միշտ կովբոյներն են լինելու» (1991), «Սնայպեր» (1993)։
1992 թ․–ի ապրիլին նա նկարահանվում է մինչ օրս հայտնի «Ժայռեր մագլցողը» ֆիլմում Սիլվեստր Ստալոնեի հետ միասին, և հենց այդ դերն էլ նրան բերում է իսկական ճանաչում։ «Ժայռեր մագլցողը» ֆիլմից հետո Ռեքսին հրավիրում են տարբեր նախագծերի, որոնց արդյունքում նա նկարահանվում է 35 ֆիլմերում, և մինչ օրս դրանց թիվն անընդհատ աճում է։ 1994 թ․–ի հունիսի 29–ին Օկլահոմայում Ռեքսը «Փառքի արահետ»–ում ստանում է իր աստղը։
Ֆիլմագրություն
խմբագրել- Միլիոնավոր ճանապարհներ արևմուտքում մահանալու համար (2014) - Շերիֆ
- Ջանգոն ատագրված է (2012) - Տենեսի Հարի
- Քայլող մեռյալները (2011) - Պալմեր
- Կրակի փորձարկումը (2008) - Չիֆ
- Փրկեք Գրեյսին (2007) - Վիլի
- Դրախտի 2 տոմս (2006) - Կառլ
- Ամերիկյան զենք (2005) - Էրլ
- Մայրամուտից հետո (2004) - գործակալ Կովալսկի
- Պտտեցրու, կրակիր, փախիր (2003) - Ջեդիդահ
- «ՔՀԻ։ Հանցագործության վայրը Մայամիում» (2002—2009) Գործակալ Ֆրենկ Տրիպ
- Մարսի ուրվականները (2001) - Յարդ
- Ամերիկյան ավերածություն (1999) - Ֆորման
- Բնազդ (1999) - Թիկնապահ Ալան
- Պոռթկում անցյալից (1999) - Դեյվ
- Պիկ ժամ (1998) - Գործական Ուիտնի
- Տարօրինակ զույգ (1998) - ՋեյՋեյ
- Փոստատարը (1997) - Մեռսեր
- Վթար (1997) - Շերիֆ Բոյդ
- Թիթեղյա թասը (1996) -Դյուի
- Մարդասպանների կղզին (1995) - Պարոն Բլեռ
- Բացահայտ սպառնալիք (1994) - Վաշինգտոնի խուզարկու
- Չարի երկու դեմքը (1994) - Գլիսոն
- Սնայպեր (1992) - Գնդապետ
- Իմ հերոսները միշտ կովբոյներ են եղել (1991)
- Հյուսիսային կողմ (1990—1995) - Մարտին
- Երիտասարդ ձիավարները (1989—1992) - Շերիֆ
- Գիշերային խաղ (1989) - Էպս