Ռեցինա (հուն․՝ Ρετσίνα), 11,5 % թնդությամբ խեժի սպիտակ հունական գինի[1]։ Համեմատաբար ավելի քիչ տարածված վարդագույն գինին, որը պատրաստվում է նույն տեխնոլոգիայով, կոչվում է «կոկինելի» (հուն․՝ κοκκινέλι)[2]։

Ռեցինա
Տեսակգինի
ԵնթատեսակGreek wine? և resinated wine?
Ծագման երկիր Հունաստան
 Retsina Վիքիպահեստում
Ռեցինա Malamatina

Պատմություն և արտադրություն խմբագրել

Նմանատիպ «խեժային» գինիները հայտնի են ամենաքիչը 2700 տարի։ «ρετσίνα» բառը հունարենից թարգմանած նշանակում է «խեժ», ռուսերեն անվանումը ևս առաջացել է հունական «ռեզինա» բառից (հուն․՝ ρετσίνα→լատին․՝ resina→ռուս.՝ резина)[3][4]։

Այս գինու յուրահատուկ համն առաջանում է այն բանի շնորհիվ, որ գինու անոթները, մասնավորապես ամֆորաները, օդի հետ շփումը կանխելու համար կնքվում Էին սոճու խեժով[2]։

Հռոմեացիները տակառներ սկսել են օգտագործել մ.թ.ա. 3-րդ դարում`չեղարկելով խեժի անհրաժեշտությունը, բայց ռեցինայի բույրն ու համն այնքան հայտնի էին, որ հասել են մինչ մեր օրեր։ Ներկայումս խեժը հատուկ ավելացվում է խմորման փուլում` գինուն բնորոշ բույր տալու համար[1], խմորման գործընթացը ավարտվելուց հետո խեժը հեռացվում է։ Վերամշակումը թույլատրվում է միայն Հունաստանում։ Ժամանակակից ռեցինայի պատրաստման համար օգտագործվում է միայն հալեպական սոճու խեժը (այն ավելացվում է խմորման փուլում), դրա քանակը չպետք է գերազանցի 10 գ/լիտրը[2], սակայն լավագույն արդյունքի հասնելու համար խեժի թույլատրելի քանակը չպետք է գերազանցի 5-15 %-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ գինու զանգվածի 7 %-ը կազմել է խեժը[5]։ Ընդհանրապես խեժի շատ ուժեղ հոտը համարվում է անորակության նշան։

Այս գինին Հունաստանում, չնայած տարբեր շրջաններում ունեցած տարբեր հանրամատչելիությանը, համրվում է ամենատարածվածը։ Իրականում գինիները առանց խեժի օգտագործման Հունաստանում չունեն բավականին հին պատմություն՝ թուրքերի դարավոր տիրապետության պատճառով։ Միայն անկախությունից հետո՝ XIX դարի սկզբին, գինեգործությունը սկսել է վերադառնալ հույների առօրյա կյանք[2]։

Իր ուժեղ համի շնորհիվ Ռեցինան նախընտրելի է մատուցել հունական և միջերկրածովյան խոհանոցներին բնորոշ առատորեն համեմված ուտեստների հետ միասին։ Նույն էկզոտիկ համի շնորհիվ այն գրեթե անհնար է համատեղել սեղանին մատուցվող այլ գինիների հետ և ավելի լավ է այն թողնել որպես ճաշին մատուցվող միակ գինի։

Ռեցինան մատուցվում է ավանդական գլանաձև պղնձե 0,25, 0,5 կամ 1 լիտր ծավալով սկահակներով[5], 7-9 °C սառեցված վիճակում, այնուամենայնիվ սովորական գինու երկարավուն գավաթների օգտագործումը թույլ է տալիս ավելի լավ գնահատել էկզոտիկ փունջը։

Ռեցինան անվանում են «Սեր երրորդ կումից»․ առաջինը զգում ես խեժի հոտը, երկրորդը` գինու տտիպ համը, երրորդը՝ կամ կսիրես նրան և ընդմիշտ կհիշես համը, կամ էլ երբեք չես խմի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 автор неизвестен — "Греческие вина" (опубликовано ранее 2009-03-09). «http://www.greek.ru/all/cuisine/wine/» (ռուսերեն). www.greek.ru. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 автор неизвестен — "Вина Греции" (опубликовано ранее 2009-03-09). «http://www.kulina.ru/articles/bar/vino/marki/doc_5/» (ռուսերեն). www.kulina.ru. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  3. И. Х. Дворецкий Латинско-русский словарь. 6-е издание, стереотипное. Москва. Издательство «Русский язык». 2000. Говорит о греческом происхождении слова «resina»։
  4. Толковый словарь Ушакова [1] говорит о латинском происхождении слова «резина»
  5. 5,0 5,1 автор неизвестен — "Рецина" (опубликовано ранее 2009-03-09). «http://mega.km.ru/kitchen_2002/encyclop.asp?TopicNumber=6349&rubr=802» (ռուսերեն). km.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)