Ռենե Պրևալ

հայիթցի քաղաքական գործիչ, գյուղատնտես

Ռենե Գարսիա Պրևալ (հայիթ․ կրեոլ․՝ René Garcia Préval, հունվարի 17, 1943, Պորտ-օ-Պրենս, Հայիթի - մարտի 3, 2017, Պորտ-օ-Պրենս, Հայիթի)[5], հայիթցի քաղաքական գործիչ և գյուղատնտես, որը 2 անգամ ընտրվել է Հայիթիի նախագահ (փետրվարի 7, 1996 - փետրվարի 7, 2001, մայիսի 14, 2006 - մայիսի 14, 2011)։ Եղել է նաև վարչապետ 1991 թվականի փետրվարից հոկտեմբեր։ Պրևալը Հայիթիի պատմության մեջ առաջին նախագահն է, որն իր նախորդից իշխանությունը ստացավ խաղաղ ճանապարհով և առաջին նախկին վարչապետը, որը դարձավ նախագահ։ Նրա նախագահության տարիներն առանձնացել են ներքին խռովություններով և տնտեսական կայունացման փորձերով․ վերջին նախագահության ժամանակ տեղի է ունեցել Հայիթիի կործանիչ երկրաշարժը (2010)[5][6]։

Ռենե Պրևալ
René Préval on March 31, 2010.jpg
 
Կուսակցություն՝ Lespwa?
Կրթություն՝ Gembloux Agro-Bio Tech?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 17, 1943(1943-01-17)[1][2][3][…]
Ծննդավայր Մարմելեյդ, Artibonite, Հայիթի
Վախճանի օր մարտի 3, 2017(2017-03-03)[4][1][2][…] (74 տարեկան)
Վախճանի վայր Հայիթի
Գերեզման Մարմելեյդ
Թաղված Մարմելեյդ
Քաղաքացիություն Flag of Haiti.svg Հայիթի
Ամուսին Էլիզաբեթ Դելատուր Պրևալ
 
Պարգևներ

Խոսե Մարտի շքանշան

Վաղ տարիներ և կարիերաԽմբագրել

Պրևալը ծնվել է 1943 թվականի հունվարի 17-ին Պորտ-օ-Պրենսում և մեծացել հոր հայրենի Մարմելեյդում, որը գյուղաքաղաք է Արտիբոնիտ դեպարտամենտում[7]։ Բելգիայի Ժամբլուի քոլեջում և Լյովենի կաթոլիկ համալսարանում սովորել է գյուղատնտեսություն, այնուհետև ուսումնը շարունակել է Պիզայի համալսարանում՝ ուսումնասիրելով երկրաբանություն[8]։ Ընտանիքի հետ հեռացել է Հայիթիից 1963 թվականին[9][10]։

Պրևալի հայրը նույնպես գյուղատնտես էր[7], գեներալ Պոլ Էժեն Մագլուարի կառավարության ժամանակ եղել է գյուղատնտեսության նախարար[10]։ Հեռանալով Հայիթիից՝ Պրևալի հայրն աշխատանք գտավ Աֆրիկայի ՄԱԿ-ի գրասենյակներում[9]։

Հինգ տարի անցկացնելով Բրուքլինում (երբեմն նաև մատուցող աշխատելով)՝ Պրևալը վերադառնում է Հայիթի և աշխատանքի անցնում Օգտակար հանածոների ազգային ինստիտուտում[11]։ 1988 թվականին Պորտ-օ-Պրենսում մի քանի գործընկերների հետ հացի փուռ է բացում։ Իր ընկերությունը գործարկելուն զուգահեռ ակտիվորեն զբաղվում է նաև քաղաքականությամբ և բարեգործությամբ՝ հաց է մատակարարում Ժան Բերտրան Արիստիդի որբանոցին, որի հետ սերտ հարաբերություններ ուներ[7][12]։

1990 թվականին Արիստիդի նախագահ դառնալուց հետո Պրևալը դարձավ վարչապետ (1991 թվականի փետրվար-հոկտեմբերի 11), այնուհետև 1991 թվականի ռազմական հեղաշրջումից հետո աքսորվեց[7][13]։

2009 թվականի դեկտեմբերի 6-ին Պրևալն ամուսնացավ Էլիզաբեթ Դելատուր Պրևալի հետ, որն իր տնտեսական գծով խորհրդատուներից մեկն էր և Լեսլի Դելատուրի՝ Հայիթիի կենտրոնական բանկի նախկին կառավարչի այրին։ Պրևալի առաջին և երկրորդ ամուսնությունները՝ համապատասխանաբար Ժերդա Բենուայի և Սոլանժ Լաֆոնտանի հետ, ավարտվեցին ամուսնալուծությամբ[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  3. Энциклопедия Брокгауз (գերմ.)
  4. René Préval, ancien président d'Haïti, est mort
  5. 5,0 5,1 Makini Brice and Joseph Guyler Delva (մարտի 3, 2017)։ «Ex-Haitian President Preval dies, first to peacefully hand over power»։ Reuters։ Վերցված է մարտի 3, 2017 
  6. «Rene Preval, former Haiti president, dead at 74» (անգլերեն)։ Վերցված է 2017-03-03 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Robles Frances, Katz Jonathan M. (մարտի 3, 2017)։ «René Préval, President of Haiti in 2010 Quake, Dies at 74»։ The New York Times։ Վերցված է մարտի 4, 2017 
  8. «René Garcia Préval, Président de la République d'Haiti»։ Embassy of the Republic of Haiti, Washington D.C։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-14-ին 
  9. 9,0 9,1 «René Garcia Préval»։ KnowledgeWalk Institute։ Արխիվացված օրիգինալից 2011-12-07-ին։ Վերցված է 2014-04-24 
  10. 10,0 10,1 Sprague Jeb (2012)։ Paramilitarism and the Assault on Democracy in Haiti։ NYU Press։ էջ 57։ ISBN 9781583673003 
  11. «Two-time Haitian President Rene Preval dies»։ Outlook India։ մարտի 4, 2017։ Վերցված է մարտի 4, 2017 
  12. «Former Haiti President Rene Preval dies aged 74»։ BBC։ մարտի 4, 2017։ Վերցված է մարտի 4, 2017 
  13. Lentz Harris M., ed. (2014)։ Heads of States and Governments Since 1945։ Routledge։ էջ 359։ ISBN 9781134264902 

Արտաքին հղումներԽմբագրել