Ռենա Սառա Էքման (անգլ.՝ Rena Sarah Eckman, մարտի 30, 1868(1868-03-30), Schenley, Gilpin Township, Արմստրոնգ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 8, 1946(1946-11-08), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դիետոլոգ, Սննդի և դիետայի ակադեմիայի հիմնադիր անդամ, Փենսիլվանիայի դիետայի ասոցիացիայի հիմնադիր։ Շաքարային դիաբետի բուժման վերաբերյալ 1916 թվականին հրատարակված գրքի համահեղինակն է։

Ռենա Սառա Էքման
Դիմանկար
Ծնվել էմարտի 30, 1868(1868-03-30)
ԾննդավայրSchenley, Gilpin Township, Արմստրոնգ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 8, 1946(1946-11-08) (78 տարեկան)
Մահվան վայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԴրեքսելի համալսարան, Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ և Indiana University of Pennsylvania?
Մասնագիտությունդիետոլոգ
 Rena Sarah Eckman Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Սերենա Սառա Էքմանը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Շենլի քաղաքում, Էնդրյու Լ. Էքմանի և Էլիզաբեթ Ջեյն Սիվերս Էքմանի ընտանիքում։ Նրա ծնողները ֆերմեր էին[1]։ Մանկավարժություն է ուսանել Ինդիանայի պետական մանկավարժական քոլեջում, տնտային տնտեսություն (անգլ.՝ Home economicsԴրեքսելի համալսարանում։ Մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջից[2]։

Գործունեություն խմբագրել

Էքմանը եղել է հիվանդանոցային դիետոլոգ[3]։ Մինչև 1915 թվականը եղել է Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի[2] և 1918 թվականին Կոլումբիայի համալսարանի դիետոլոգ[4]։ 1921 թվականին Էքմանը եղել է Միչիգանի հիվանդանոցի գլխավոր դիետոլոգը[5]։ 1923 թվականին Չիկագոյում համագործակցել է Մայքլ Ռիս հիվանդանոցի հետ[6]։ 1926-1942 թվականներին եղել է Փիթսբուրգի Մոնտեֆիոր հիվանդանոցի գլխավոր դիետոլոգը[7]։

Եղել է Ամերիկյան դիետայի ասոցիացիայի հիմանդիր, ինչպես նաև գործադիր խորհրդի անդամ[8][9]։ Ելույթներով հանդես է եկել Կանանց ակումբում[10], հանդես է եկել 1941 թվականին Փենսիլվանիայի դիետիկ ասոցիացիայի (հիմնադրվել է Էքմանի աջակցությամբ) և Մերիլենդի դիետիկ ասոցիացիայի ժողովներին[11][12]։

Հեղինակել է The Starvation (Allen) Treatment of Diabetes (1916, Լյուիս Վեբ Հիլի հետ համատեղ) գիրքը, որտեղ ներկայացնում է Մասսաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցում շաքարախտով հիվանդների բուժման Ֆրեդերիկ Մեդիսոն Ալենի կիրառած դիետիկ պրոտոկոլը[13][14]։ Գրել է նաև սննդի թափոնների[15] և գետնանուշի ալյուրի սպիտակուցի արժեքի վերաբերյալ[16]։

Հետագա կյանք խմբագրել

1941 թվականի մարտին տուժել է Փենսիլվանիայի Բադեն քաղաքում գնացքի վթարի հետևանքով[17]։ Մահացել է 1946 թվականին Փիթսբուրգի Մոնտեֆիոր հիվանդանոցում, 78 տարեկան հասակում[2][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oran Raber, Biographical Sketches of the Samuel Olin Family (Tracy & Kilgore 1921): 64.
  2. 2,0 2,1 2,2 "Rena Eckman, Widely Known Dietician, Dies" Pittsburgh Press (November 9, 1946): 6. via Newspapers.com 
  3. Lynn K. Nyhart, "Home Economists in the Hospital, 1900-1930" in Sarah Stage and Virginia B. Vincenti, eds., Rethinking Home Economics: Women and the History of a Profession (Cornell University Press 1997): 125-144. 9780801481758
  4. "Dietitians' Conference in Cleveland" Cleveland Medical Journal (October 1917): 706.
  5. Rena S. Eckman, "The Dietitian as an Asset to the Hospital" Modern Hospital (October 1921): 354.
  6. "American Home Economics Association in Annual Meeting" Nation's Health (September 15, 1923): 630.
  7. 7,0 7,1 "Miss Rena Eckman Dies at Pittsburgh" The Courier (November 10, 1946): 16. via Newspapers.com
  8. "Rena Eckman" Modern Hospital (October 1921): 343.
  9. "News from the Field" Journal of Home Economics (August 1921): 381.
  10. "Montefiore Dietician Will Address Club" Pittsburgh Press (November 5, 1941): 29. via Newspapers.com
  11. "Irene Willson to Give Talks at Dietitians' Meet" Pittsburgh Post-Gazette (May 22, 1941): 11. via Newspapers.com
  12. "Dietitians' Meeting" The Evening Sun (April 18, 1941): 18. via Newspapers.com
  13. Lewis Webb Hill and Rena S. Eckman, The Starvation (Allen) Treatment of Diabetes (W. M. Leonard 1916).
  14. Thea Cooper, Arthur Ainsberg, Breakthrough: Elizabeth Hughes, the Discovery of Insulin, and the Making of a Medical Miracle (St. Martin's Press 2010): 10. 9781429965699
  15. "Controlling Food Waste" Hospital Management (October 1922): 58.
  16. Walter H. Eddy and Rena S. Eckman, "Protein Value of Peanut Flour" Journal of Biological Chemistry 55(1923): 119-129.
  17. "List of Dead and Injured in Wreck" Pittsburgh Press (March 17, 1941): 2. via Newspapers.com