Ռենատա Վիգանո
Ռենատա Վիգանո (իտալ.՝ Renata Viganò, հունիսի 17, 1900[1][2], Բոլոնիա, Իտալիա - ապրիլի 23, 1976[3], Բոլոնիա, Իտալիա), իտալացի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դիմադրության շարժման մասնակից, պարտիզան: Իտալիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վիարեջոյի մրցանակի դափնեկիր (1949):
Ռենատա Վիգանո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 17, 1900[1][2] |
Ծննդավայր | Բոլոնիա, Իտալիա |
Վախճանվել է | ապրիլի 23, 1976[3] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Բոլոնիա, Իտալիա |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | իտալերեն[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Q2827038? |
Պարգևներ | Վիարեջո մրցանակ |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիքից երազել է բժիշկ դառնալ, սակայն ընտանիքի ֆինանսական դժվարությունները նրան ստիպել են թողնել միջնակարգ դպրոցն ու աշխատել ապրուստի համար: Բոլոնյայի հիվանդանոցում աշխատել է որպես հիվանդապահ, ապա բուժքույր: Ֆաշիստների իշխանության գալուց և ծնողների մահից հետո Ռենատան դժվարությամբ է տարել քաղաքական նոր իրավիճակը, մինչև որ հանդիպել է ընկերոջը՝ Մուսոլինիի վարչակարգի հակառակորդ, լրագրող և կոմունիստ Անտոնիո Մելուշիին, որի հետ ամուսնացել է: Նրա ներգործությամբ միացել է Իտալիայի կոմունիստական կուսակցությանը:
Բանաստեղծություններ գրել և հրատարակել սկսել է 12 տարեկանից[4]: Համագործակցել է տարբեր թերթերի ու ամսագրերի հետ, որտեղ տպագրել են նրա բանաստեղծություններն ու պատմվածքները: 1943 թվականի սեպտեմբերին ամուսնու և 7-ամյա որդու հետ միացել է պարտիզաններին. Գարիբալդիի անվան բրիգադում եղել է կապավոր, բուժքույր: Տպագրվել է անլեգալ մամուլում:
Ռենատո Վիգանոն մահվանից երկու ամիս առաջ պարգևատրվել է Բոլոնյայի լրագրողական մրցանակով:
Ռ. Վիգանոյի առավել հայտնի ստեղծագործություններից է «L’Agnese va a morire» («Անիեզեն մահվան է գնում») վեպը, որը գրել է Իտալիայում մղված պարտիզանական մարտերի ազդեցությամբ: Վեպի համար բանաստեղծուհին և արձակագրուհին պարգևատրվել է Վիարեջոյի մրցանակով (1949), որն Իտալիայի ամենահին և ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է:
ՀիշատակԽմբագրել
- Բոլոնյայում կա զբոսապուրակ Ռ. Վիգանոյի փոքր արձանով:
- Իտալիայի մի քանի քաղաքներում նրա անունն են կրում փողոցներ և դպրոցներ:
Ընտրյալ ստեղծագործություններԽմբագրել
- L’Agnese va a morire (1949)
- Mondine (1952)
- Arriva la cicogna (1954)
- Donne della Resistenza (1955)
- Ho conosciuto Ciro (1959)
- Una storia di ragazze (1962)
- Matrimonio in brigata (1976)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Renata Viganò, L'Agnese va a morire, TN, Einaudi, 2016, p. 5.
ԳրականությունԽմբագրել
- Литературный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Под редакцией В. М. Кожевникова, П. А. Николаева. 1987.