Ռեյ Ֆիշեր (դերասան)

դերասան

Ռեյ Ֆիշեր (անգլ.՝ Ray Fisher, սեպտեմբերի 8, 1987(1987-09-08), Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոյի և բեմի դերասան, հայտնի է «Լավը, Վատը և Շփոթվածը» կատակերգությունում խաղացած դերերով, ինչպես նաև DC-ի ընդարձակ տիեզերք շարքում՝ Վիկտոր Սթոն / Կիբօրգի դերով։

Ռեյ Ֆիշեր
անգլ.՝ Ray Fisher
Ծնվել էսեպտեմբերի 8, 1987(1987-09-08) (36 տարեկան)
ԾննդավայրՔեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունHaddon Heights High School? և American Musical and Dramatic Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան և թատրոնի դերասան

Վաղ կյանք խմբագրել

Ֆիշերը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Լաունսայդ շրջանում և հաճախել Հադոն Հայթսի ավագ դպրոցը[2]։ Այնտեղ էլ, նա իր անգլերենի ուսուցչի շնորհիվ սկսեց խաղալ թատրոնում։ Ակտիվ էր դպրոցի թատրոնի և երգչախմբի խմբակներում։ Երգում էր եկեղեցու երգչախմբում։

Դպրոցն ավարտելուց հետո, Ֆիշերը հաճախել է Նյու Յորքում գտնվող Ամերիկյան երաժշտա-դրամատիկական ակադեմիան[3]։

Թատերական կարիերա խմբագրել

2008 թվականից սկսած, Ֆիշերը խաղացել է Նյու Ջերսիի Շեքսպիրի անվան թատրոն, հատկապես հայտնի է Թոմ Ռոբինսոնի դերով «Ծաղրասարյակ սպանելը» ներկայացուման մեջ։

2009 թվականի Ֆիշերը խաղացել է Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացման մեջ՝ Նյու Ջերսիի Շեքսպիրի անվան թատրոնում[4]։

Կինոդերասանական կարիերա խմբագրել

Ֆիշերը մարմնավորել է սուպերհերոս Վիկտոր Սթոնին/ Կիբօրգին «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում[5] և ունի պայմանագիր, ըստ որի կատարելու է նույն դերը «Արդարության լիգա» ֆիլմում և շարքի հաջորդ ֆիլմերում նույնպես։ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարվեց, որ Ֆիշերը խաղալու է նույնի իր դերը 2020 թվականին Կիբօրգի սոլո ֆիլմում[6]։ Լինելով դերասանական կազմում՝ Ֆիշերը ասել է․ «Ես չգիտեի, թե ինչքանով էին DC-ն և WB-ն պատրաստվում տեղ տալ իմ կերպարին։ Ես համաձայնագիր ստորագրեցի, ես ուղղակի ցանկանում էի լինել այս աշխարհի մի մասը։ Ես չէի մտածում, որ կստանամ իմ սեփական կերպարի ֆիլմը։ Դա մեծ պատիվ է, բայց դրա հետ միասին մի փոքր ճնշում է գալիս։ Իմ միտքը խճճված է հիմա[7]։» Ֆիշերը կրկնելու է իր դերը սպասվող ««Ֆլեշ»» ֆիլմում[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2016 Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Վիկտոր Սթոն / Կիբօրգ Կամեո
2017 Արդարության լիգա Սպասվող
2020 Կիբօրգ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2015 Տիեզերագնաց կանանց ակումբ Կապիտան Էդվարդ Դուայթ Էպիզոդ։ Կույր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «DC's 'Cyborg,' Ray Fisher, didn't know he was getting his own movie». Entertainment Weekly. 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  2. "MY INTERVIEW WITH JUSTICE LEAGUE’S NEW HERO 'Cyborg'" Արխիվացված 2015-06-10 Wayback Machine, Media Bee. Accessed June 10, 2015.
  3. Education Update - Ray Fisher
  4. Ray Fisher on IMDb
  5. Kroll, Justin (2014 թ․ ապրիլի 24). «Ray Fisher to Play Cyborg In Batman-Superman Movie». Variety. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  6. «Warner Bros Massive DC Movie Slate Revealed - /Film». Slashfilm. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «'Cyborg' Actor Ray Fisher Talks 'Batman V Superman' & 'Justice League'». Screen Rant. 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  8. «Cyborg to Appear in 'The Flash' Movie (EXCLUSIVE)». Variety. 2016 թ․ օգոստոսի 16.

Արտաքին հղումներ խմբագրել