Ռեյչել Ամես

ամերիկացի հեռուստադերասանուհի

Ռեյչել Ամես (անգլ.՝ Rachel Ames, նոյեմբերի 2, 1929(1929-11-02)[1], Պորտլենդ), ամերիկացի հեռուստադերասանուհի։

Ռեյչել Ամես
անգլ.՝ Rachel Ames
Ծնվել էնոյեմբերի 2, 1929(1929-11-02)[1] (94 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Համալսարանի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Բիրոն Ֆուլգեր
Ամուսին(ներ)Barry Cahill?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ամեսը ծնվել է Պորտլենդում (Օրեգոն)։ 1951 թվականին առաջնաելույթ է ունեցել «Երբ կբախվեն աշխարհները» կինոֆիլմում, ինչից հետո շարունակել է իր հեռուստակարիերան այնպիսի շոուներում, ինչպիսիք են՝ «Ալֆրեդ Հիչքոկը ներկայացնում է», «Նամակ Լորետային», «Փերի Մեյսոն», «Լեսլի»։

Ամեսը հասել է իր միջազգային ճանաչմանը հիմնականում «Գլխավոր հիվանդանոց» օճառային օպերայում Օդրի Հարդի իր դերի շնորհիվ, որտեղ նա նկարահանվել է շուրջ քառասուն տարի անընդմեջ՝ 1964-2007 թվականներին։ Ամեսին է պատկանում «Գլխավոր հիվանդանոց»-ում մասնակցության երկարատևության ռեկորդը։ 2003 թվականին նա դադարել է նկարահանվել «Գլխավոր հիվանդանոց»-ում[2]։ Սակայն Ամեսը պարբերականորեն վերադառնում էր իր դերին։ 2013 թվականի նկարահանումներն կապված էին սերիալի հիսնամյակի հետ[3]։

2004 թվականին Ռեյչել Ամեսը ստացավ հատուկ «Էմմի» մրցանակ, իսկ յոթանասունականներին մի քանի անգամ առաջադրվել է՝ «լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում մրցանակի» համար[4][5]։

Օճառային օպերաներ խմբագրել

  • Գլխավոր հիվանդանոց - (23 փետրվար 1964 - 23 մարտ 2007; 19 հոկտեմբեր 2009 - 20 հոկտեմբեր 2009; 1 ապրիլ 2013 - 2 ապրիլ 2013)
  • Պորտ Չառլզ - (1997-1998)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. TV Guide Guide to TV. Barnes and Noble. 2004. էջ 350. ISBN 0-7607-5634-1.
  3. William Keck (2013 թ․ հունվարի 10). «Keck's Exclusives: General Hospital Golden Anniversary Plans Revealed». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Awards for Rachel Ames». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Rachel Ames Playing Audrey March Hardy on General Hospital». Soaps.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Ամես» հոդվածին։