Ռեյները Կաստամերայից (երգ)

«Ռեյները Կաստամերայից», երգ «Սառույցի և կրակի երգ» գրքից և «Գահերի խաղ» հեռուստասերիալից։ Երգի բառերը գրել է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը վեպի բնագրում, իսկ գործիքավորումը կատարել է Ռամին Ջավադին 2011 թվականին՝ սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆի և Դենիել Բրետ Ուայսի պատվերով։ Երգը բազում անգամներ հայտնվում է գրքերում և սերիաներում։

«Ռեյները Կաստամերայից»
The National (band)ի երգը ««Գահերի խաղը» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջան, սաունթրեք» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 19, 2012
Ձայնագրված2011
ԺանրՀեռուստատեսային սաունթրեք
Լեզուանգլերեն
Տևողություն2։23
ԼեյբլVarèse Sarabande
ՀեղինակՌամին Ջավադի, Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին
ԿոմպոզիտորՌամին Ջավադի

Կատարումներ խմբագրել

Երգի բառերը հայտնվել են «Թրերի մրրիկ» գրքում, որում «Ռեյները Կաստամերայիցը» երգվում կամ նշվում է մի քանի անգամ։ Այն հիշեցնում է Տայվին Լանիսթերի հաղթանակը Լանիսթերների տան ապստամբ վասալներ Ռեյն («Ռեյները Կաստամերայից») և Տարբեկ տների նկատմամբ, որը տեղի է ունեցել վեպի իրադարձություններից 40 տարի առաջ։

Երգի առաջին տունը, որը վերարտադրվել է գրքում և հարմարեցվել հեռուստասերիալին, պատմում է վասալների դավադրության մասին[1]։

Հեռուստասերիալում երգն առաջին անգամ հնչել է, երբ Թիրիոն Լանիսթերը երկրորդ եթերաշրջանի առաջին սերիայի մի փոքր դրվագում սուլում է[2]։ Գործիքավորված տարբերակը լսվում է նույն սերիայում Թիրիոնի ելույթի ժամանակ, երբ Ջոֆրի թագավորը լքում է մարտի դաշտը։ Երկրորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում Բրոնը «Ռեյները Կաստամերայիցը» երգում է Լանիսթերների զինվորների համար։ Երբ զինվորներից մեկը հարցնում է նրան՝ «Որտե՞ղ եք Դուք սովորել այս երգը», Բրոնը պատասխանում է՝ «Հարբած Լանիսթերներ»։ «Գահերի խաղի» 2-րդ եթերաշրջանի սաունդթրեյքում այն կատարել է «The National» ռոք խումբը[3][4]։

Երգի բառեր խմբագրել

Անգլերեն բնօրինակ (Դ․ Բենով, Դ. Դ. Վայս) Բառացի թարգմանություն
And who are you, the proud lord said,
that I must bow so low?
Only a cat of a different coat,
that's all the truth I know.
In a coat of gold or a coat of red,
a lion still has claws,
And mine are long and sharp, my lord,
as long and sharp as yours.
And so he spoke, and so he spoke,
that lord of Castamere,
But now the rains weep o'er his hall,
with no one there to hear.
Yes now the rains weep o'er his hall,
and not a soul to hear.
Եվ ո՞վ ես դու,- ասաց հպարտ լորդը,
որ ես այդքան ցածր խոնարհվեմ։
Միայն կատու ես տարբեր մազերով
դա է իմ իմացյալ ճշմարտությունը։
Ոսկյա կամ կարմիր մազերով
Միևնույն է առյուծն ունի ճանկեր։
Եվ իմ ճանկերը երկար են և սուր, իմ լորդ,
երկար և սուր, ինչպես ձերը։
Եվ նա խոսեց, և նա խոսեց,
Այն լորդը Կաստամերայի,
Բայց հիմա ռեյները լացում են իրենց դահլիճում
մեկը մյուսին չլսելով
Այո, այժմ ռեյները լացում են իրենց դահլիճում,
և ոչ մի հոգի չի լսել։

Հեղինակներ և անձնակազմ խմբագրել

Ալբոմի անձնակազմի անդամները ներկայացված են ստորև[5]

  • The National, խումբ,
  • Ռամին Ջավադի, կոմպոզիտոր, պրոդյուսեր,
  • Դևիդ Բենիոֆ,
  • Դ․Բ․ Ուայս,
  • Ջորջ Մարտին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Martin, George R. R. (2000). A Storm of Swords.
  2. Mahoney, Lesley (2013 թ․ սեպտեմբերի 20). «Behind the Scenes with Game of Thrones Composer Ramin Djawadi». Berklee College of Music.
  3. «'Game of Thrones' Season 2 Soundtrack Details». Film Music Reporter. 2012 թ․ մայիսի 24. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  4. García, Elio (2012 թ․ մայիսի 23). «Season 2 Soundtrack Details». Westeros.org. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  5. «Game of Thrones: Season 2 by Ramin Djawadi». Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.