Ռեմի Վալտեր

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ռեմի Վալտեր (ֆր.՝ Rémi Walter, ապրիլի 26, 1995(1995-04-26)[1], Essey-lès-Nancy), ֆրանսիացի ֆուտբոլիստ։ «Նիցցա» ակումբի և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հարձակվող։

Ռեմի Վալտեր
Rémi Walter
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 26, 1995(1995-04-26)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Essey-lès-Nancy
Հասակ 174 սմ
Քաշ 73 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիցցա
Համար 18
Պատանեկան կարիերա
2001-2003 Ֆրանսիա Սեն-Մաքս-Էսսե
2003-2013 Ֆրանսիա Նիցցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2016 Ֆրանսիա Նանսի
2016-մ.հ. Ֆրանսիա Նիցցա 9 (0)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 8 (0)
2013 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 5 (0)
2014-մ.հ. Ֆրանսիա Ֆրանսիա (երիտ․) 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

«Նանսի» խմբագրել

Ռեմի Վալտերը ֆուտբոլով զբաղվել սկսել է «Սեն-Մաքս-Էսսէ» ակումբի կազմում։ 2003 թվականին նա Նանսի ուսուցման համակարգում էր։ Առաջին թիմում իր նորամուտը կատարել է 2013 թվականի օգոստոսի 3-ին՝ մասնակցելով «Օսերի» դեմ խաղին Երկրորդ լիգայի շրջանակներում[2]։ Օգոստոսի 23-ին առաջնության՝ «Հավր» ակումբի դեմ խաղում Վալտերն աչքի է ընկել գոլային փոխանցմամբ Լոսեմի Կարուաբուեին[3]։ Մեկ շաբաթ անց կիսապաշտպանը խփել է պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում իր առաջին գոլը՝ գրավելով «Տուր» ակումբի դարպասը, որ պաշտպանում էր Բենժամեն Լերուան[4]։ Ֆուտբոլիստը «Նանսիի» կազմում խաղացել է մինչև 2016 թվականի հունվար՝ այդ ընթացքում մասնակցելով Երկրորդ լիգայի 71 խաղի և խփելով 3 գոլ։

«Նիցցա» խմբագրել

2015/2016 թվականների մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանում Վատերը տեղափոխվել է ֆրանսիական «Նիցցա» ակումբի կազմ։ 2016 թվականի հունվարի 23-ին նա առաջին անգամ խաղացել է առաջին Լիգայի շրջանակներում՝ «Լորյան» ակումբի հետ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Դորիան Կեդդին[5]։

Հավաքականում խմբագրել

2012 թվականին Ռեմի Վալտերը մասնակցել է 8 խաղի Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում։ Հետագայում կիսապաշտպանը խաղացել է մինչև 19 տարեկանների հավաքականում։ 2015 թվականի մարտ 25-ին կիսապաշտպանը կատարել է իր նորամուտը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ փոխարինելով Մորգան Սանսոնին Չեխիայի իրենց հասակակիցների հետ ընկերական խաղի վերջում։ Հանդիպմանը մասնակցել են խաղացողներ, որոնց 20 տարին դեռ չէր լրացել[6]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Ազգային
առաջնություն
Ազգային
գավաթ
Մայրցամաքային
գավաթ
Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Նանսի 2013/14 Լիգա 2 28 2 3 1 0 0 31 3
2014/15 Լիգա 2 31 1 2 0 0 0 33 1
2015/16 Լիդա 2 12 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր «Նանսիում» 71 3 7 1 0 0 78 4
  Նիցցա 2015/16 Լիգա 1 9 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր կարիերայում 80 3 7 1 0 0 87 4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Нанси» — «Осер» 0:0. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
  3. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Гавр» — «Нанси» 1:1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.
  4. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Նանսի» — «Տուր» 2:3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — «Նիցցա» — «Լորյան» 2:1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին.
  6. «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — Չեխիա (մինչև 20) — Ֆրանսիա (մինչև 20) 1:1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել