Ռեմզիե Տարսինովա
Տարսինովա Ռեմզիե (օրիորդական ազգանունը — Բակկալ, Ղրիմի թաթարերեն՝ Remziye Üsein qızı Tarsinova; դեկտեմբերի 9, 1926, Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 7, 2021[1], Ղրիմ[2], Ղրիմ), սովետական տաջիկ, Ղրիմի թաթար և ուկրաինացի պարուհի, բալետմայստեր[2][3][4]։ «Հայթարմա» (Ղրիմի թաթարերեն՝ Qaytarma) համույթի գեղարվեստական ղեկավար (1992-2016)։ Տաջիկական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1983)։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2020)։
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1926 |
---|---|
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 7, 2021[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ղրիմ |
Մասնագիտություն | պարուհի, բալետմայստեր և պարուսույց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1926 թվականի դեկտեմբերի 9-ին Սիմֆերոպոլում[4][5]։ Հայրը՝ պարող և բալետմայստեր Ուսեին Բակկալ (Ղրիմի թաթարերեն՝ Üsein Baqqal) (1897-1973)[4]։ Մայրը դաշնակահարուհի Զորե Իզմայլովան է։ Քույրերը՝ Պակիզե, Թամիլլա և Ռուշենա[6]։
Պարով սկսել է զբաղվել 5 տարեկանից։ Սովորել է Սիմֆերոպոլի մանկական պարի ստուդիայում՝ Վ․ Խարչենկոյի մոտ[7]։ Ավարտել է Սիմֆերոպոլի բալետի ստուդիան։ Նրա ուսուցիչը եղել է Կոնստանտին Սեմյոնովիչ Բեկը[8]։ 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանության ժամանակ ընտանիքն արտաքսվել է Տաջիկական ԽՍՀ։ 1947 - 1960 թվականներին աշխատել է Խուջանդի Ալ․ Պուշկինի անվան երաժշտական-դրամատիկական թատրոնում, որտեղ գլխավոր բալետմայստերը եղել է նրա հայրը[4]։ Սկզբում եղել է մենակատար, այնուհետև դարձել է գլխավոր բալետմայստեր[9]։ Բեմադրել է պարեր «Լեյլա և Մեջնուն», «Ֆարհադ և Շիրին», «Քամոլ Հուչանդի», «Կորած տիկինը» ներկայացումների համար[7]։
1975 թվականին սկսել է պարային ծրագրեր ստեղծել Ղրիմի թաթարական «Հայթարմա» համույթի համար[4]։ Հանդես է եկել 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ՝ 250 հոգուց բաղկացած կոլեկտիվի կազմում[8]։
1989 թվականին վերադարձել Է Ղրիմ։ Նա սկսել է պարեր բեմադրել Ղրիմի թաթարական թատրոնի և «Քյիրիմ» անսամբլի համար։ 1992 թվականից՝ Ղրիմի պետական ֆիլհարմոնիայի Եվպատորիայի մասնաճյուղին կից «Հայթարմա» անսամբլի գեղարվեստական ղեկավար և բալետմայստեր[4][9]։ 2016 թվականի հունիսին ազատվել է համույթի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից[10]։ Նրա վերջին բեմադրությունը եղել է «Բախչիսարայ-Հանսարայ» վոկալ-խորեոգրաֆիկ կոմպոզիցիան[11]։
«Կյանքը պարելով» գրքի հեղինակ (2018)[12]։
Վախճանվել է 2021 թվականի ապրիլի 7-ին Ղրիմում[2][13]։ Հուղարավորված է Սիմֆերոպոլի Աբդալի գերեզմանատանը[5][14]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2020 թվականի օգոստոսի 21) - Ուկրաինայի պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, կրթամշակութային զարգացման գործում ներդրած անձնական նշանակալի ավանդի, աշխատանքային ծանրակշիռ ձեռքբերումների և բարձր պրոֆեսիոնալիզմի համար[15]
- Տաջիկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)[4]
- Տաջիկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)[4]
- Տաջիկստանի Գերագույն Խորհրդի պատվոգիր (1963 և 1970)[16]
- «Արվեստի գերազանցիկ» մեդալ (1977)[16]
- «Աշխատանքի վետերան» մեդալ (1977)[16]
- «Քաջարի աշխատանքի համար» մեդալ (2017 թվականի մարտի 6)[17]
- Ղրիմի պետական մրցանակի դափնեկիր (1996)[16]
- Պատվոգիր «Օլիմպ-80» (1980)[16]
- Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի պատվոգիր (2000)[16]
- ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Ակտիվ աշխատանքի համար» կրծքանշան[8]
Անձնական կյանք
խմբագրելԴուստր՝ Գյուլնարա Գուդենկո[14]։
Գրականություն
խմբագրել- Алифер Т. Ремзие Баккал : балетмейстер, педагог, заботливая мать, любящая бабушка / Т. Алифер // Голос Крыма. — 2001 — 14 дек. — С. 8.
- Алядинова Л. Жизнь артистки усыпана розами с острыми шипами / Л. Алядинова // Голос Крыма. — 2011. — 23 дек. — С. 1, 4
- «Bakkal yıldızı…» = «Звезда Баккал…» // Qırımnıñ sadıq qızları = Верные дочери Крыма/ L. Halilova, L. Cemileva. — Agmescit, 2004. — С. 162—170
- Балетмейстер крымскотатарского театра // Дух личности вечен… :(Пятьсот личностей Крыма). — Симфереполь, 2000/2001. — С. 163.
- Меджитова М. Даа ойнар эдим… Ремзіє Бакъкъалнынъ омюри ве яратыджылыгъы акъкъында // ЯД, 6 декабря 1996.;
- Ваит Ф. Вся жизнь — в танце // ГК. 1994, 9 сент.
- Сеитосманов А. Секрет прост: не падать духом // ГК. 1995, 9 июня.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Не стало легенды крымскотатарского танца Ремзие Баккал (ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Не стало легенды крымскотатарского танца Ремзие Баккал». Crimeantatars.club - Сайт о крымских татарах (ռուսերեն). 2021 թ․ ապրիլի 7. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Кандимов, Ю. У. (2003). «Баккал-Тарсинова Ремзіє». Encyclopedia of Modern Ukraine (Ukrainian). Інститут енциклопедичних досліджень НАН України. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «90 лет со дня рождения Ремзие Баккал (1926), балетмейстера». Республиканская крымскотатарская библиотека им. И. Гаспринского. 2016 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 5,0 5,1 Loring, Dawn Davis (2022 թ․ հունվարի 5). «Dancers Lost in 2021». Today in Dance (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Усеинова Гульнара (2017 թ․ ապրիլի 21). «Усеин Баккал – основоположник крымскотатарской танцевальной школы». Голос Крыма. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 7,0 7,1 «Баккал-Тарсинова Ремзіє | Енциклопедія Сучасної України». esu.com.ua. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «75 лет в танце, вся жизнь в труде». www.qirimbirligi.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ 9,0 9,1 «День крымскотатарской письменности и культуры». Республиканская крымскотатарская библиотека им. И. Гаспринского. 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «В Крыму уволили часть артистов ансамбля "Хайтарма"». LB.ua. 2016 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Крымскотатарскому хореографу Ремзие Баккал не дали доработать до юбилея». avdet.org. 2016 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Ваапова Заррина (2018 թ․ նոյեմբերի 7). «Ремзие Баккал : "С танцем по жизни"». Crimeantatars.club. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «В Крыму скончалась легендарная Ремзие Баккал». avdet.org (ռուսերեն). 2021 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 14,0 14,1 На 95-м году ушла из жизни легендарная артистка Ремзие Баккал. Millet Channel ՅուԹյուբում
- ↑ УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 335/2020
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 «Евпаторийская здравница - Номинанты общегородского конкурса «Общественное признание-2013» (Часть 1)». arch.e-zdravnitsa.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Государственный Совет Республики Крым - Государственные награды РК, премии, гранты - Государственные награды Республики Крым - Медаль «За доблестный труд» - Список награжденных медалью "За доблестный труд"». crimea.gov.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին աղբյուրներ
խմբագրել- Тайны крымскотатарского танца от Ремзие Баккал
- «Уровень крымскотатарской культуры зависит не только от крымскотатарских артистов». Хореограф Ремзие Баккал о жизни в танце
- Interview and feature about Tarsinova (video, in Ukrainian, 3m28s)
- Բակկալ-Տարսինովա Ռեմզիե