Ռեդպատ թանգարան

բնական պատմության թանգարան Մոնրեալում, Քվեբեկ, Կանադա

Ռեդպատ թանգարան (ֆր.՝ Musée Redpath), Մոնրեալի ՄաքԳիլի համալսարանի բնագիտության ֆակուլտետի մի մասը։ Հանդիսանում է պատմության և կյանքի բազմազանության հետազոտման և ուսումնասիրման կենտրոն։

Ռեդպատ թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՄոնրեալ
Ղեկավարության նստավայրՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Հասցե859, rue Sherbrooke OuestH3A 0C4[1]
Հիմնադրվել է1882
ՀիմնադիրՓիթեր Ռեդփաթ
Կայքmcgill.ca/redpath/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն Խմբագրել

Կանադայի հնագույն թանգարաններից մեկն է, կառուցվել է 1882 թվականին շաքարային արդյունաբերող Փիթեր Ռեդպատի կողմից։ Առաջին ցուցահանդեսը կազմված էր կանդացի գիտնական Ուիլյամ Դոուսոնի հավաքածուից։ Առաջին հերթին թանգարանը նախատեսված է ՄաքԳիլի համալսարանի և քոլեջի ուսանողների համար, այնուհետև բնագիտության ֆակուլտետի ուսանողների և հանդիսատեսի համար։ 1952 թվականին թանգարանը վերափոխվել էր նաև դպրոցականների համար, բայց 1971 թվականին ֆինանսական ճնշումների պատճառով թանգարանը կրճատել է հանրային այցելությունները, կենտրոնանալով գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների ուղղությամբ։ 1985-1986-ական թվականներին թանգարանի դռները վերաբացվել են հանրության համար[2]։

Թանգարանում առկա է մի քանի հետազոտական լաբորատորիաներ և ձվաձև լսարան[3]։

Թանգարանի շենքը Խմբագրել

ԹանգարանԻ շենքը տեղակայված է ՄաքԳիլի համալսարանի հյուսիս-արևմտյան բաժնում, Արվեստի տան(անգլ.՝ Arts Building) դիմաց։ Շենքը նախագծել են Ալեքսանդր Կոուպեր Հաչինսոնը և Ա. Դ. Ստիլը` նեո-հունական ոճով, զուգորդված էկլեկտիկական վիկտորիանական կլասիցիզմի հետ[2][4]։

Հավաքածու Խմբագրել

Թանգարանի հավաքածոՒներում տեղ են գտել ցուցադրանմուշներ հնէաբանության, կենդանաբանության, միներալոգիայի և ազգագրության[3] բնագավառներից` ընդհանուր առմամբ 3 միլիոն առարկա։ Դրանց թվում են վտանգված և ոչնչացված կենդանիների եզակի տաքսիդերմիկ նմուշները, հնագույն ողնաշարների մնացորդներ և Կանադայում մեծությամբ երկրորդ հին եգիպտական արտեֆակտերի հավաքածուն[2]։

Ազգագրության բաժին Խմբագրել

Ազգագրության բաժնում ներկայացված են Եգիպտոսի նոր թագավորության և Պտղոմեոսների ժամանակաշրջանի երկու մումիաներ, կենդանիների մի քանի մումիաներ, գեղազարդ սարկոֆագ, Ռոզետայի քարի բեկորներ (որի շնորհիվ Ֆրանսուա Շամպոլոնը գաղտնազերծել է եգիպտական ​​հիերոգլիֆները)[2]։

Այս բաժնում ներկայացված են նաև աֆրիկյան երաժշտական գործիքներ և դիմակներ, նախապատմական ժամանակաշրջանի իրեր[2]։

Հանքաբանության բաժին Խմբագրել

Քարերի և հանքանյութերի հարուստ հավաքածուն հիմնականում հավաքվել է անցյալ դարի վերջին[2]։

Այցելություն Խմբագրել

Թանգարանը աշխատանքային օրերին բաց է 9:00-17:00, իսկ կիրակի օրերին` 11:00-17:00։ Հանգստյան օրը ծաբաթ է և պաշտոնական տոնական օրերը[2]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. https://www.donneesquebec.ca/recherche/dataset/institutions-museales-du-guide-des-musees-du-quebec/resource/caf6ccfa-27eb-47fa-82e2-dc59f82ee390 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Tea and Fossils» (անգլերեն)։ Redpath Museum։ Վերցված է 2018-04-09 
  3. 3,0 3,1 «Mandate and History» (անգլերեն)։ Redpath Museum։ Վերցված է 2018-04-09 
  4. «A.C. Hutchison - habicurious.com» (անգլերեն)։ habicurious.com։ Վերցված է 2018-04-09 

Արտաքին հղումներ Խմբագրել