Օսա Ռեգներ (շվեդ.՝ Åsa Regnér, ամբողջական անունը Åsa Charlotte Regnér, ի ծնե Pettersson, օգոստոսի 26, 1964(1964-08-26), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ պետական և քաղաքական գործիչ։

Օսա Ռեգներ
 
Կուսակցություն՝ Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ստոկհոլմի համալսարան և Ուփսալայի համալսարան
Գիտական աստիճան՝ Բակալավր և հասարակական գիտությունների մագիստրոս (2011)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 26, 1964(1964-08-26) (59 տարեկան)
Ծննդավայր Ստոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն  Շվեդիա
Ի ծնե անուն շվեդ.՝ Åsa Charlotte Pettersson
Ամուսին Håkan Regnér?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1964 թվականի օգոստոսի 26-ին Ստոկհոլմում։ Մեծացել է Լինչեպինգում և Մուտալում, մեծահասակ տարիքում վերցրել է մոր օրիորդական ազգանունը։

1984-1985 թվականներին Գերմանիայի Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանում սովորել է քաղաքագիտություն, սոցիոլոգիա և գերմանական գրականություն։ Այնուհետև սովորել է Ստոկհոլմի համալսարանում, որտեղ բակալավրի աստիճան է ստացել։ 2011 թվականին ավարտելով Ուփսալայի համալսարանը ստացել է ժողովրդավարության զարգացման մագիստրոսի աստիճան։

Աշխատել է որպես պաշտոնյա Tjänstemännens centralorganisation-ում (TCO) և Շվեդիայի Զբաղվածության նախարարությունում[1]։ Յանս Պերսոնի Սոցիալ-դեմոկրատական կառավարությունում գենդերային հավասարության հարցերով նախարար Յենս Օրբակի պաշտոնավարման ժամանակ Օսա Ռեգները Օրբակի հետ աշխատել է վարչապետի դիվանատանը, հետագայում որպես պաշտոնյա աշխատել է Շվեդիայի արդարադատության նախարարությունում։ 2007-2012 թվականներին նա եղել է Շվեդիայի ազգային ասոցիացիայի սեռական լուսավորության (RFSU, Riksförbundet för sexuell upplysning) գլխավոր քարտուղար։ Այնուհետև կարճ ժամանակահատվածում աշխատել է Բոլիվիայում ՄԱԿ-ի կին կառույցի տարածաշրջանային տնօրեն (2013-2014 թվականներ)։

2014 թվականի հոկտեմբերի 3-ին Ռեգները Լյովենի կառավարությունում նշանակվել է երեխաների, տարեցների և հավասարության նախարար։ 2018 թվականի մարտի 7-ին նա հայտարարել է նախարարական պաշտոնից իր հեռանալու մասին, որպեսզի ՄԱԿ-ի կենտրոնակայանում պաշտոն զբաղեցնի որպես ՄԱԿ-ի կին կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ[2]։ Օսա Ռեգների իրավահաջորդը դարձել է Լենա Հալենգրենը, որը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մարտի 8-ին։

Անձնական կյանք խմբագրել

1993 թվականից մինչև 1996 թվականը Օսա Ռեգները ամուսնացած էր տնտեսագետ Հոկան Ռեգների հետ (մինչև ամուսնանալը կրում էր Andersson ազգանունը)։ Այնուհետև եղել է Պերա Սեդելի զուգընկերը (Per Cedell, ծնված 1967 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսա Ռեգներ» հոդվածին։