Ռեբեկա Զլոտովսկի (ֆր.՝ Rebecca Zlotowski, ապրիլի 21, 1980(1980-04-21)[1], Փարիզ), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։

Ռեբեկա Զլոտովսկի
Ծննդյան թիվ՝ապրիլի 21, 1980(1980-04-21)[1] (44 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզ
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ, թարգմանչուհի, կինոդերասանուհի և French teacher
Պարգևներ՝
IMDb։ID 2294243

Կենսագրություն խմբագրել

1999 թվականին Բյուֆոնի լիցեյը ավարտելուց հետո Զլոտովսկին ընդունվել է Լիոնի ավագ դպրոց։ Ժամանակակից գրականության ոլորտի դիպլոմ ստանալով՝ 2003 թվականին ընդունվել է ֆրանսիայի նշանավոր «Լա Ֆեմի» կինոդպրոցի սցենարիստական բաժին։

Գործունեություն խմբագրել

Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Գեղեցիկ փուշըը» Լյա Ֆեմիում իր դիպլոմային աշխատանքն էր, որի սցենարը գրվել էր իր ուսուցչի՝ ամերիկացի ռեժիսոր Լոջ Քերիգանի մասնակցությամբ[3]։ 2011 թվականի հունվարին ֆիլմը՝ որպես լավագույն դեբյուտ, արժանացել է Լուի Դելյուկի պարգևի։ Գլխավոր դերասանուհին՝ Լեա Սեյդուն արժանացել է «Սեզար» կինոմրցանակի՝ որպես ամենաշբվող դերասանուհի[3]։

2013 թվականին նրա «Գրանդ Ցենտրալ» ֆիլմը մասանկցել է «Հատուկ տեսք» Կաննի կինոփառատոնին։ Նույն թվականին նա հանդես է եկել Դովլինի ամերիկյան կինոփառատոնի ժյուրիի կազմում՝ Վենսան Լինդոնի, Պիեր Լեսկյուրի և Ֆամկե Յանսենի հետ։

2015 թվականին ներառվել է Cinéfondation ծրագրի ժյուրիի կազմում (Աբդերահման Սիսակոյի և Սեսիլ դը Ֆրանսի հետ)։ Միևնույն ժամանակ հայտարարել է իր հաջորդ ծրագրի՝ «Պլանետարիում» ֆիլմի մասին, որի գլխավոր դերերում էին Նատալի Փորտմանը և Լիլի-Ռոուզ Դեփը[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր՝ խմբագրել

  • 2010 - Belle Épine / Գեղեցիկ փուշը
  • 2013 - Grand Central / Գրանդ Ցենտրալ․Սեր ատոմների վրա
  • 2016 - Planetarium / Պլանետարիում
  • 2019 - Une fille facile / Իմ գեղեցիկ ամառը Սոֆիի հետ
  • 2019 - Les Sauvages / Վայրենիներ (մինի-սերիալ)

Սցենարիստ՝ խմբագրել

  • 2006 - Les garçons (ռեժ․՝ Մարտեն Ռիտ) (Մարտեն Ռիտի հետ համատեղ) (կարճամետրաժ)
  • 2006 - Dans le rang (ռեժ․՝ Սիպրիեն Վիալ) (կարճամետրաժ)
  • 2006 - Dans l'œil (ռեժ․՝ Թեդդի Լյուսի-Մոդեստ) (Թեդդի Լյուսի-Մոդեստի հետ համատեղ) (կարճամետրաժ)
  • 2007 - Parcours d'obstacles (ռեժ․՝ Նոեմի Գիյո) (Նոեմի Գիյոյի հետ համատեղ) (կարճամետրաժ)
  • 2008 - Aka Ana (ռեժ․՝ Անտուան դը Ագատա)
  • 2009 - Plan Cul (ռեժ․՝ Օլիվյե Նիկլաուս) (կարճամետրաժ)
  • 2010 - Belle Épine / Գեղեցիկ փուշը (Գաել Մասեի հետ համատեղ)
  • 2011 - Jimmy Rivière / Ջիմի Րիվե (ռեժ․՝ Թեդդի Լյուսի-Մոդեստ) (Թեդդի Լյուսի-Մոդեստի հետ համատեղ)
  • 2013 - Les rencontres d'après minuit (ռեժ․՝ Յան Գոնսալես) (Յան Գոնսալեսի հետ միասին)
  • 2013 - Grand Central (Գայել Մասեի և Ուլիս Կորոլիտսկիի հետ համատեղ)
  • 2016 - Planetarium (Ռոբերտ Կամպիյոյի հետ համատեղ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Ֆրանսիայի մշակույթի նախարարություն — 1959.
  3. 3,0 3,1 Keslassy, Elsa. «Rebecca Zlotowski: 'Many Women Filmmakers Have Emerged in France'». Variety. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  4. Keslassy, Elsa (2015 թ․ մայիսի 12). «Cannes: Natalie Portman to Star in French Ghost Story 'Planetarium' (EXCLUSIVE)». Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել