Ռաֆայել Աքսենտիոսի Վարդպարոնով (1932), օդագնացության ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1983), բժշկական ծառայության գնդապետ։ 1953 թվականից ծառայել է ՌԴ զինված ուժերում։

Ռաֆայել Վարդպարոնով
Ծնվել է1932
Մասնագիտությունֆիզիոլոգ
Ալմա մատերՍարատովի պետական բժշկական համալսարան (1955)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1983)

Կենսագրություն խմբագրել

Ռաֆայել Վարդպարոնովը ծնվել է 1932 թվականին։ 1955 թվականին ավարտել է Սարատովի բժշկական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետը։ 1955 թվականից աշխատել է Ավիացիայի և տիեզերական բժշկագիտության ինստիտուտում, 1989 թվականից՝ լաբորատորիայի վարիչ։

Վարդպարոնովը ուսումնասիրել է մարդու օրգանիզմի վրա երկարատև արագացման, Կորիոլիսի արագացման ազդեցությունը երկարատև անկշռությունից հետո տիեզերական գերբեռնվածության ներգործությունը։ Մշակել է գերբեռնվածության պայմաններում մարդու ֆունկցիոնալ վիճակի գնահատման նոր եղանակներ, կատարել փորձարարական բարդ հետազոտություններ՝ օդաչուի օրգանիզմի վրա գերբեռնվածության ազդեցության ուսումնասիրման նպատակով և պարզել դրա դերը որպես տեղեկատվական ազդանշանի[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Երկեր խմբագրել

  • Пилотажные перегрузки, их влияние на организм и способы защиты. Москва, 1977.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.(չաշխատող հղում)