Կորիոլիսի արագացում, պտտական արագացում, կետի լրիվ արագացման մաս, որն առաջանում է այսպես կոչված բարդ շարժման դեպքում, երբ փոխադրական շարժումը, այսինքն՝ հաշվարկման շարժական համակարգի շարժումը համընթաց չէ։ Կորիոլիսի արագացումն առաջանում է կետի հարաբերական արագության (փոխադրական շարժման դեպքում) և փոխադրական արագության (հարաբերական շարժման դեպքում) փոփոխման հետևանքով։ Կորիոլիսի արագացումը որոշվում է՝

կոր=փ

բանաձևով, որտեղ փ-ն որևէ առանցքի շուրջը հաշվարկման շարժական համակարգի պտտման անկյունային արագությունն է, -ն՝ -ի և առանցքի միջև կազմված անկյունը։ Կորիոլիսի արագացումը որպես վեկտոր որոշվում է՝

կորփ

բանաձևով։ Կորիոլիսի արագացման ուղղությունը կարելի է ստանալ վեկտորը առանցքին ուղղահայաց հարթության վրա պրոյեկտելով և այդ պրոյեկցիան 90°-ով շրջելով փոխադրական շարժման ուղղությամբ (տես նկարը, որտեղ հարաբերականը կետի շարժումն է գնդի միջօրեականով, իսկ փոխադրականը՝ գնդի պտույտը առանցքի շուրջը)։ Հարկավոր է նշել, որ Կորիոլիսի արագացումը կետի արագացման մասն է հաշվարկման հիմնական և ոչ թե շարժական համակարգի նկատմամբ։ Օրինակ, Երկրի մակերևույթի վրայով շարժվելիս, Երկրի պտտման հետևանքով կետը Կորիոլիսի արագացումը կունենա աստղերի և ոչ թե Երկրի նկատմամբ։ Համընթաց փոխադրական շարժման դեպքում (փ) կամ երբ , Կորիոլիսի արագացումը հավասար է զրոյի։ «Կորիոլիսի արագացում» հասկացությունն օգտագործում են կինեմատիկայի և դինամիկայի խնդիրները լուծելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 657