Ռաֆայել Արկադիի Չմշկյան (վրացերեն՝ რაფაელ ჩიმიშკიანი, ռուս.՝ Рафаэль Аркадьевич Чимишкян, մարտի 23, 1929(1929-03-23), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ծանրորդ։ ԽՍՀՄ սպորտի (1948 թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952 թ.), ԽՍՀՄ (1965 թ.), միջազգային կարգի (1975 թ.) մրցավար։ Թբիլիսիի պատվավոր քաղաքացի։

Ռաֆայել Չմշկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝Ծանրորդ
Երկիր՝Flag of Georgia.svg Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 1929(1929-03-23) (92 տարեկան)
Ծննդավայր՝Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ

ԿենսագրությունԽմբագրել

Ռաֆայել Չմշկյանը ծնվել է 1929 թվականին, Թիֆլիսում։ 1952 թվականին ավարտել է ֆիզկուլտուրայի վրացական պետական ինստիտուտը։ Եղել է ԽՍՀՄ հնգակի (1949, 1951, 1954, 1955, 1956 թթ.), օլիմպիական խաղերի (1952 թ.), աշխարհի կրկնակի (1954, 1955 թթ.), Եվրոպայի վեցակի (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957 թթ.) չեմպիոն։ Սահմանել է աշխարհի 12 ռեկորդ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներԽմբագրել