Ռաֆայել Հովհաննիսյան (սերժանտ)

զինծառայող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյան (մայիսի 23, 1996(1996-05-23), Ախուրյան, Շիրակի մարզ, Հայաստան), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի սերժանտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ։

Ռաֆայել Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 23, 1996(1996-05-23) (28 տարեկան)
ԾննդավայրԱխուրյան, Շիրակի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Մասնակցել է արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններին, հայտնի նաև որպես Քառօրյա պատերազմ։

Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Կենսագրություն

խմբագրել

Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյանը ծնվել է 1996 թ․ մայիսի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում Գևորգ Հովհաննիսյանի և Անահիտ Սողոյանի ընտանիքում։

Ռաֆայելն ընտանիքի միակ երեխան չէ, ունի երկու քույր։

Ռաֆայելը հաճախել է Ախուրյանի թիվ 2 մանկապարտեզ։ 2002-2003 թթ․ Ռաֆայելը սովորել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել է Գյումրի և 2003-2010 ուսումը շարունակել Գյումրու թիվ 42 միջնակարգ դպրոցում։

2010-2013 թթ․ Ռաֆայելը սովորել է Գյումրու  4-րդ արհեստագործական ուսումնարանի փայտի գեղարվեստական փորագրություն բաժնում։

2013-2014 թթ․ Ռաֆայելը նույն ուսումնարանում անցել է համակարգչային օպերատորի պատրաստման մեկամյա կուրսեր։

Դեռ վաղ հասակից Ռաֆայելը սիրել է սպրոտը և զբաղվել բռնցքամարտով ու ֆուտբոլով։

Ռաֆայելը մասնակցել է տեղական բազմաթիվ մրցաշարերի և արժանացել մրցանակների։

Ռաֆայելը 2012 թվականին մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը և զբաղեցնում 5-րդ հորիզոնականը։

Ռաֆայելը ստիպված է լինում կիսատ թողնել ուսումն ու սպորտը և մեկնել պարտադիր զինվորական ծառայության։

Զինվորական ծառայություն

խմբագրել

2014/1 զորակոչով Ռաֆայելը զորակոչվում է բանակ։

6 ամիս ծառայությունն անցկացնում է Լուսակերտի ուսումնական զորամասում։

Սկզբում Ռաֆայելը պատրաստվել է որպես 82 մմ տրամաչափով ականանետի նշանառու, այնուհետև հրետանու հետախույզ, որից հետո հակատանկային հաշվարկի (Ֆագոտ համալիր) օպերատոր։

2014 թ․ դեկտեմբերի 25-ին լավ և անձնիվարաբար ծառայության համար Ռաֆայելը ստանում է կրտսեր սերժանտի զինվորական կոչում։

2014 թ․ դեկտեմբերի 28-ին Ռաֆայելը մեկնում է ԼՂՀ 6-րդ պաշտպանական շրջան՝ Մատաղիս, որպես հակատանկային հաշվարկի /ֆագոտ համալիր/ ավագ օպերատոր։

2015 թ․ օգոստոսի 12-ին Ռաֆայելը տեղափոխվում է Թալիշ և ծառայության մնացած մասն անցկացնում այնտեղ։

2016 թ․ հունվարին Ռաֆայելը նշանակվում է հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, ֆագոտ հաշվարկի հրամանատար։

2016 թ․ փետրվարին Ռաֆայելը ստանում է սերժանտի զինվորական կոչում։

Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ

խմբագրել

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։

Ապրիլի 1

խմբագրել

Ապրիլի 1-ին Ռաֆայելը բարձրանում է մարտական դիրքեր։

Ադրբեջանական կողմն անցնում է սադրիչ գործողությունների և տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվում է սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մելքոնյանը։

Ապրիլի 2

խմբագրել

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը սկսում է հարձակում և ոչ միայն տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ բացում հայ դիրքապահների ուղղությամբ, այլև արկակոծության է ենթարկում հայկական դիրքերը։

Արդեն առավոտյան ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակում է սկսում՝ օգտագործելով իր զինապահեստում եղած գրեթե բոլոր զինատեսակները։

Առավոտյան 08։30-ի սահմաններում մարտական դիրքից հաղորդում են, որ 12-14 տանկեր գյուղից շարժվում են հայ դիրքապահների ուղղությամբ։

Ռաֆայելը՝ որպես հակատանկային հաշվարկի օպերատոր, հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, դասակի հրամանատարի՝ Տոնիկ Մարտիրոսյանի հետ շտապում է վերցնել ֆագոտ հաշվարկը և շարժվել տանկերի ուղղությամբ։

Կապի բացակայության պայմաններում Ռաֆայելն իր առջև տեսնում է տանկերի կուտակում, սակայն փորձում է ինքն իրեն համոզել, որ դրանք հայկական կողմի տանկերն են, քանի որ չի ցանկանում հավատալ, որ ադրբեջանական կողմին հաջողվել է ճեղքել պաշտպանության այդ հատվածը և առաջ շարժվել։

Սակայն տեսնելով, որ տանկերը կրակ են արձակում Թալիշ գյուղի ուղղությամբ, Ռաֆայելը հասկանում է դառը ճշմարտությունը և գործի դնում իր զենքը։

09։00 – 09։30 ի սահմաններում Ռաֆայելն արձակում է առաջին հրթիռը և խողում առաջին T-80 տանկը։ Ապա առաջին հրթիռին հետևում է երկրորդը և խոցվում է հաջորդ տանկը։

Ռաֆայելն արձակում է երրորդ հրթիռը, սակայն պողպատե զրահապատված T-90 տանկի ռադիոակտիվ ճառագայթները ոչնչացնում են հրթիռը և այն չի ծառայում իր նպատակին։

Ողջ ընթացքում տանկերը շարունակում են ակտիվ կրակ վարել հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ, իսկ Ռաֆայելի ուղղությամբ կրակ են արձակում տարբեր տեսակի և տրամաչափի զինատեսակներից։

Երրորդ հրթիռի կրակոցից հետո Ռաֆայելը գումարտակի հրամանատարից թույլտվություն է հարցնում չորրորդ հրթիռն արձակելու համար։ Գումարտակի հրամանատարը թույլատրում է և Ռաֆայելը արձակում է չորրորդ հրթիռը և խոցում ադրբեջանական երրորդ տանկը։

Ապրիլի 2-ի ցերեկը, ապրիլի 3-ին և 4-ին Ռաֆայելն ու իր ծառայակից ընկերնեը մարտեր են վարել հայկական մարտական դիրքերում։ Ադրբեջանական կողմին մերթընդմերթ հաջողվել է մտնել հայկական դիրքեր, սակայն նրանց պատասխան գործողությունների արդյունքում դիրքերը հետ են գրավվել։

Ռաֆայելը շարունակում է զինվորական ծառայությունը մարտական դիրքերում մինչև հունիսի վերջ։ 2016 թ․ հուլիսի 15-ին Ռաֆայելը զորացրվում է բանակից։

Պարգևներ

խմբագրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ապրիլի 15-ի հրամանագրով Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյանը բացառիկ արիության և խիզախության համար պարգևատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Կյանքն ապրիլից հետո

խմբագրել

2016թ․ սեպտեմբերին Ռաֆայելն ընդունվում է Գյումրու մանակավարժական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետ։ Ռաֆայելը վայելում է բոլոր ազգակիցների սերն ու համակրանքը և սիրելի հերոսներից մեկն է։

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. https://www.youtube.com/watch?v=Of0JjvA2BTg
  2. http://hetq.am/arm/news/69527/rafayel-hovhannisyan-aprilyan-qarorya-paterazmum-ochnchacrel-e-tshnamu-ereq-tank.html/
  3. http://yerkirmedia.am/social/rafayel-hovhannisyan-patrazm-tank/ Արխիվացված 2016-08-21 Wayback Machine
  4. http://armedu.am/index.php/am/news/view/118(չաշխատող հղում)
  5. http://www.hayzinvor.am/39240.html
  6. http://www.ankakh.com/article/48572/%E2%80%8Bgyumryetsi-bvolvor-hyervosnyere-myek-tyeghum-ein%D5%9D-tankist-tigran-abgaryani-entaniqum Արխիվացված 2016-11-10 Wayback Machine
  7. http://asekose.am/news/8/217776-veradarcnel-goxacvace-e-nerdnel-zenqi-mej-rafayel-hovhannisyan.html
  8. https://www.youtube.com/watch?v=Of0JjvA2BTg