Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Ռաֆայել Նիկոլայի Հովհաննիսյան (1 մայիսի 1961 թ., գ. Չարդախլի, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր։

Ռաֆայել Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 1, 1961(1961-05-01) (63 տարեկան)
ԾննդավայրՉարդախլու, Շամքորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կրթություն

խմբագրել
  • 1983-1985 թթ. - ԽՍՀՄ ՆԳՄ Վիլնյուսի հրամանատարական կազմի պատրաստման միջնակարգ մասնագիտացված դպրոցի կուրսանտ։
  • 1994 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ ստանալով իրավաբանի որակավորում։

Ծառայությունը

խմբագրել
  • 1979-1981 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1982-1983 թթ. - ՀԽՍՀ ՆԳՄ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ։
  • 1985-1988 թթ. - ՀԽՍՀ ՆԳՄ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ մասի օպերլիազոր։
  • 1988-1991 թթ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ-ռեժիմային բաժնի օպերլիազոր։
  • 1991-1992 թթ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ խմբի ավագ օպերլիազոր։
  • 1992-1993 թթ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի պետ։
  • 1993-1994 թթ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետի օպերատիվ գծով տեղակալ։
  • 1994-1996 թթ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետի պաշտոնակատար։
  • 1996-2000 թթ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ։
  • 2000 թ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետ։
  • 2000-2001 թթ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ։
  • 2001 թ. - ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ։
  • 2001-2005 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ։
  • 2005-2009 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ։
  • 2009 թ. նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ։

Կոչումներ

խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի։

Ծանոթագրություններ

խմբագրել