Ռաֆայել Բագրատի Խաչատրյան ([1]1964 թվական, հունիսի 23, Մարտակերտ[1],1991 թվական, նոյեմբերի 16, Ծամձոր), հայ հոգևորական գործիչ, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ռաֆայել Խաչատրյան
Ծնվել է1964 թվականի հունիսի 23
ԾննդավայրՄարտակերտ
Մահացել է1991 թվականի նոյեմբերի 16
Մահվան վայրԾամձոր
Գերեզման«Թազա խաչ»
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ԿրթությունՄարտակերտի միջնակարգ դպրոց, Էջմիածնի ճեմարան
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

[2]1988 թվականին Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի առաջին տարիներին Մարտակերտում առաջամարտիկների շարքերում երևաց Ռաֆայել Խաչաչրյանը՝ քահանայի փարաջայով։ Նա Ն․ Հոռաթաղի եկեղեցու սարկավագն էր։

[2][3]Ռաֆոյի (այդպես գիտեին նրան Ղարաբաղում) հայրը՝ Բագրատը, Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամ էր։

[4]Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ Ռաֆոն մտավ էջմիածնի հոգևոր ճեմարանը։

[4]Երբ նա ընդունվեց ճեմարան, շատերն այն դիտեցին տարօրինակություն, ու աշխատեցին մոռանալ նրան։

Գործունեություն խմբագրել

[5]1987 թվականին նա ճեմարանում ուսումը ձևակերպեց հեռակա և մեկնեց Արցախ։

[6]Վլադիմիր Բալայանը Մարտակերտի գյուղերի պաշտպանության համար ստեղծել էր գրոհայինների ջոկատ։ Այդ ջոկատի շարքերում Ռաֆոն 1990 թվականի ձմռանը մեկնեց Շահումյան։

[6]Ռաֆոն մասնակցում էր Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերի ազատագրմանը։ Այդտեղ նա հանդիպեց Լեոնիդ Ազգալդյանին, որի հետ եկած տղաները լրջորեն օգնեցին արցախցիներին։

[7]Ռաֆոյին 1991թվականի գարնանը տեսան Գյուլիստանում ու Գետաշենում։ 1991 թվականի աշնանը, նա իր ջոկատի հետ օգնության հասավ մարտնչող հադրութեցիներին։ Նրանք մեկը-մյուսի ետևից ազատագրեցին 11 գյուղ։

Ճակատագրական պայքար խմբագրել

[1]Ռաֆոյի համար ճակատագրական դեր ունեցավ Ծամձոր գյուղի ազատագրումը։ Ռաֆոն զոհվեց այդ կռվում, իսկ նրան կրակողները գյուղի վերջին տանը գերվեցին (3 թուրք, 2-ը աղջիկ՝ բանասերներ)։

Ռաֆոյի հետ զոհվեց Սամոն՝ Սամանդար Անտոնյանը։

Նրան թաղեցին «Թազա խաչ» լեռան լանջին։

Նա պարգևատրվեց «Արցախի Հանրապետության Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան» շքանշանով։

Ցիտատներ, խոսքեր խմբագրել

[7]«Մի՞թե տանուլ ենք տալիս ազատագրական պայքարը։ Մի՞թե ուրիշ ելք չկա»։

[8]«Թող սուրբ Էջմիածնում կարգազուրկ անեն ինձ, թող երկանային ուժերը պատժեն ինձ, բայց ես չեմ կարող հեռու մնալ արդարացի պայքարից, անտրբեր դիտել իմ ազգի ողբերգությունը։ Ես երդվել եմ ու պիտի կռվեմ հայրենիքի ազատագրության համար։ Ի զեն հայ քաջորդիների։ Ոչ ոք մեզ ազատագրություն չի պարգևի։ Այն մենք պետք է նվաճենք զենքով։ Ուրիշ ճանապարհ չկա»։

[9]Ելույթներից մեկի ժամանակ Ռաֆոն ծառս ելավ Աստծո դեմ, ասելով, թե ինչպես է պատահել, որ աշխարհում ամենքի կողմից հալածված հային, պաշտպան չկանգնեց ինքը՝ երկնային Տերը։

Այս հարցին պատասխանեց ինքը՝ հանդուգն քահանան․ «Տերը ոչինչ չի կարող անել, եթե մենք՝ հայերս բոլոր միջոցներով չպաշտպանեցինք ապրելու մեր իրավունքը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ռաֆիկ (Տեր-տեր) Բագրատի Խաչատրյան». «ՀԱՆՈւՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՀԿ. Վերցված է 2024 թ․ ապրիլի 26-ին.
  2. 2,0 2,1 Ավագյան 2009, Արամ (2024 թ․ ապրիլի 27), English: ինֆորմացիա, Խոսք 4, Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link), գիրք՝ Արծիվները բարձունք են տենչում
  3. Ավագյան 2009, Արամ (2024 թ․ ապրիլի 27), English: ինֆորմացիա, Խոսք 3, Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link), գիրք՝ Արծիվները բարձունք են տենչում
  4. 4,0 4,1 Ավագյան 2009, Արամ (2024 թ․ ապրիլի 27), English: ինֆորմացիա, Խոսք 3, Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link), գիրք՝ Արծիվները բարձունք են տենչում
  5. Ավագյան 2009, Արամ (2024 թ․ ապրիլի 27), English: ինֆորմացիա, Խոսք 3, Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. 6,0 6,1 Ավագյան 2009, Արամ (2024 թ․ ապրիլի 27), English: ինֆորմացիա, Խոսք 2, Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link), գիրք՝ Արծիվները բարձունք են տենչում
  7. 7,0 7,1 Ավագյան 2009, Արամ (2024 թ․ ապրիլի 27), Հայերեն։ ինֆորմացիա, Խոսք 1, Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link), գիրք՝ Արծիվները բարձունք են տենչում
  8. Ավագյան 2009, Արամ (2024 թ․ ապրիլի 27), English: ինֆորմացիա, Խոսք 2, Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link), գիրք՝ Արծիվները բարձունք են տենչում
  9. Ավագյան 2009, Արամ (2024 թ․ ապրիլի 27), English: ինֆորմացիա, Խոսք 3, Վերցված է 2024 թ․ ապրիլի 27-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link), գիրք՝ Արծիվները բարձունք են տենչում