Ռաֆայել Դավիդյան
Ռաֆայել Ռուբենի Դավիդյան (ապրիլի 22, 1923, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 3, 1997, Մոսկվա, Ռուսաստան), հայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։
Ռաֆայել Դավիդյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1923 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 3, 1997 (73 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա, Կոմիտասի անվան կվարտետ, Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Մ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1950) |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1950 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 1961 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1976 թվականից, դեկան`1983 թվականից։ 1947-1970 թվականներին եղել է Կոմիտասի անվան քառյակի 2-րդ ջութակ։ 1950 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիային կից գործող Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում։ 1950-ական թվականներին գլխավորել է Մ. Մ. Իպոլիտ-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի լարային բաժինը։ Եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի որակավորման բարձրացման, նվագախմբային ֆակուլտետների դեկան, Մոսկվայի կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, կոնսերվատորիայի քառյակի և կամերային համույթի ամբիոնի վարիչ, 1990-ական թվականներին՝ Մ. Մ. Իպոլիտ-Իվանովի անվան Երաժշտա-մանկավարժական ինստիտուտի լարային գործիքների ամբիոնի վարիչ[1]։
Հեղինակ է «Սարգիս Ասլամազյան» (1972), «Կոմիտասի անվան կվարտետը» (1974), «Ավետ Գաբրիելյան» (1974), «Կվարտետային արվեստ» (1984) գրքերի։
Մրցանակներ Խմբագրել
ՀԽՍՀ պետական մրցանակ, 1965
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005