Ռաֆայել Բագոյան
Ռաֆայել Անդրանիկի Բագոյան (մարտի 25, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - նոյեմբերի 16, 2022[1]), հայ քաղաքական գործիչ։ Հայաստանի սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար (1995-1996 )։
Ռաֆայել Բագոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1948 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | նոյեմբերի 16, 2022 (74 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | պետական ծառայող |
Կենսագրություն Խմբագրել
Ռաֆայել Բագոյանը ծնվել է 1948 թվականին։ 1957-1967 թվականներին սովորել և ավարտել է Երևանի № 35 միջնակարգ դպրոցը, 1968-1973 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։ 1973-1990 թվականներին աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ճարտարապետական և հատակագծման վարչությունում` որպես ինժեներ, գլխավոր ինժեներ, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղակալ, միաժամանակ ղեկավարել է Երևանի քաղաքաշինական խորհրդի ինժեներական հարցերի հանձնաժողովի աշխատանքը։ 1990 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[2], 1991 թվականին՝ Երևանի Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ 1993 թվականին նշանակվել է Հայաստանի պետական նախարար և կոորդինացրել վարչատարածքային կառավարման մարմինների, սոցիալական ապահովության նախարարության, փախստականների հարցերի պետական կոմիտեի, կենսաթոշակային հիմնադրամի աշխատանքները՝ միաժամանակ ղեկավարելով Հայաստանի կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի, Հայաստանի կառավարության և ՀՀ Գերագույն խորհրդի կապի ապահովման, Հայաստանի կառավարության և հասարակական կազմակերպությունների գործունեության, անչափահասների և երիտասարդների հարցերի ու թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ տարվող աշխատանքների հանձնաժողովների գործունեությունը[3]։ 1995-1996 թվականներին եղել է Հայաստանի սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար, 1996-1997 թվականներին՝ Հայաստանի կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ[3]։
1993-1997 թվականներին, ակտիվորեն համագործակցելով Միացյալ ազգերի կազմակերպության Հայաստանյան գրասենյակի, Եվրահամայնքի ներկայացուցչության, USAID, TASIS, ՀՕՖ և բազմաթիվ այլ միջազգային կազմապերպությունների հետ, մշակվել և գործարկվել են ինչպես սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք օրենքներ ու նախագծեր, այնպես էլ ձևավորվել է սոցիալական ծառայությունների ինստիտուտն` իր տարածքային կառույցներով, և կյանք է ստացել ընտանիքների անապահովության գնահատման «ՓԱՐՈՍ» համակարգը, որոնք հնարավորություն են ընձեռել կազմակերպելու և իրականացնելու սոցիալապես անապահով ընտանիքների մարդասիրական օգնության և այլ նպաստների հասցեագրված, օպերատիվ և արդարացի բաշխման գործընթացը[3]։
1997 թվականի հոկտեմբերից Բագոյանն ընտրվել է Հայաստանի սպառողական ընկերությունների միության վարչության նախագահ և լուրջ վերափոխման նախաձեռնումներ է իրականացրել ողջ համակարգի վերակառուցման, դեմոկրատացման, տնտեսությունը շուկայական հարաբերությունների ժամանակաշրջանի պահանջներին հարմարացնելու, հանրապետության տնտեսության զարգացման գործում միության լուման ներդնելու համար[3]։
1999 թվականից ղեկավարել է Միջազգային կոոպերատիվ ալյանսի (ՄԿԱ), Co-op Network Scandinavia կազմակերպությունների և Օլոֆ Պալմեի անվան միջազգային հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Կովկասյան տարածաշրջանի սպառողական կոոպերացիայի ժողովրդավարություն և զարգացում» ծրագրի ազգային կառավարման խորհուրդը[3]։
Մրցանակներ Խմբագրել
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ[1]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Մահացել է Հայաստանի պետական գործիչ Ռաֆայել Բագոյանը
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2022-11-17
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ռաֆայել Բագոյան, կենսագրություն