Ռաֆայել Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Երվանդի Աղաջանյան (հունիսի 5, 1950, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 3, 2015, Քիշնև, Մոլդովա), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, Մոլդովայի արվեստի վաստակավոր գործիչ (2007)։
Ռաֆայել Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1950 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 3, 2015 (65 տարեկան) |
Մահվան վայր | Քիշնև, Մոլդովա |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Մոլդովա |
Գործունեության տարիներ | 1990-2003 |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, դերասան և ռեժիսոր |
Ոճ(եր) | կատակերգություն և դրամա |
IMDb | ID ID 3510661 |
Կենսագրություն
խմբագրելՌաֆայել Աղաջանյանը ծնվել է 1950 թվականի հունիսի 5-ին Ստեփանակերտում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 1983 թվականին՝ նույն ինստիտուտի սցենարական ֆակուլտետը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է Մոսկվայում[1]։
Աշխատել է որպես Փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի նկարահանման խմբի տնօրեն, կինոամսագրերի համար գրել է հաղորդավարական տեքստեր։ Որպես սցենարիստ համագործակցել է «Երալաշ» մանկական հումորային ամսագրի հետ։ Ուսումն ավարտելուց հետո երկու տարի ստաժավորվել է «Մոսֆիլմ»-ում[1]։
1987 թվականին Մոսկվայից տեղափոխվել է Քիշնև։ Աշխատել է «Վյացա» փաստագրական ֆիլմերի ստեղծագործական միությունում որպես խմբագիր, սցենարներ գրել խաղարկային և փաստագրական ֆիլմերի համար։ 1994 թվականին տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն և աշխատել նորությունների բաժնում։ Եղել է հեռուստահաղորդումների լրագրող, հատուկ թղթակից, մեկնաբան, հեղինակ և հաղորդավար։ Մոլդովայի միջազգային անկախ համալսարանում դասավանդել է կինոարվեստ[1]։
Եղել է Մոլդովայի Հանրապետության Կինեմատոգրաֆիստների միության խորհրդի և Մոլդովայի լրագրողների միության խորհրդի անդամ[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերերը կինոյում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1990 | Կալանատուն | դրվագ |
Ռեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2003 | Չանդրա |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2003 | Չանդրա |
1991 | Ում համար է լացում բանտը․․․ |
1990 | Կալանատուն |
1990 | Ուշադրություն․ վհուկնե՜ր |
1988 | Տոնական զեկույց կամ սյուրռեալական ողբերգություն |
1983 | Վարսահարդարը, ում քեռու գլուխը պոկեց վարժեցրած վագրը |
1982 | Միջադեպ հուլիսին |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Агаджанян Рафаэль Ервандович». kino-teatr.ru. 2016 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.