Ռավինի ճակատամարտ
Ռավինի ճակատամարտ — տեղի է ունեցել 1187 թվականին մայիսին, Իկոնիայի սուլթանության և Կիլիկյան Հայաստանի զորքերի միջև, Սիս մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ռավինի դաշտում։
Թվական | 1187 թվականի մայիս |
---|---|
Վայր | Սիս մայրաքաղաքից ոչ հետու, Ռավինի դաշտ |
Արդյունք | Հայկական զորքերի փայլուն հաղթանակ |
Հակառակորդներ | |
Կիլիկիայի հայկական իշխանություն | Իկոնիայի սուլթանություն |
Հրամանատարներ | |
Լևոն Բ | Ռոստոմ † |
Կողմերի ուժեր | |
փոքրաթիվ ջոկատ | անհայտ (գերազանցում էին հայերին) |
Ռազմական կորուստներ | |
աննշան | գրեթե ողջ բանակը |
Ընդհանուր կորուստներ |
Նախապատմություն
խմբագրելՊաղեստինում և Ասորիքում խաչակիրների դեմ Եգիպտոսի սուլթան Սալահ ադ Դինի հաջողություններից ոգևորված, Իկոնիայի թուրքմենների զորքերը՝ ոմն Ռոստոմի գլխավորությամբ ներխուժեցին Կիլիկյան Հայաստան, նպատակ ունենալով՝ ոչնչացնել հայկական պետականությունը և բռնատիրել երկիրը[1]։
Մարտը
խմբագրելՀայոց նորընծա իշխանապետ Լևոն Բ-ն, չսպասելով զորաժողովին, փոքրաքանակ ջոկատով հանկարծակիորեն գրոհում է թշնամու զորաճամբարի վրա, վերջիններս խուճապի են մատնվում։ Իսկ երբ Լևոն Բ-ն նիզակամարտում սպանում է Ռոստոմ զորավարին[2][3], վերջինիս խառնիճաղանջ հրոսակները դիմում են անկանոն փախուստի, տալով զգալի կորուստներ։ Ջախջախված թշնամու մնացորդներին հայկական ուժերը հետապնդում են մինչև սահմանային Ջահան գետի ափին գտնվող Սարավանդիքար բերդը։ Զարգացնելով հաջողությունը, Լևոն Բ-ն ազատագրում է հայաբնակ մի քանի շրջաններ ներառյալ Պռականան՝ կարևոր բերդով հանդերձ։ Ռավինի ճակատամարտը կարևոր նշանակություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի սահմանների անխախտությունը ապահովելու և պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Runciman, Steven. A History of the Crusades – Volume III.: The Kingdom of Acre and the Later Crusades.
- ↑ Nersessian, Sirarpie Der (2007). The Kingdom of Cilician Armenia.
- ↑ Vahan M. Kurkjian (2005 թ․ ապրիլի 5). «A History of Armenia». Website. Bill Thayer. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
Գրականություն
խմբագրել- Ghazarian, Jacob G: The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393); RoutledgeCurzon (Taylor & Francis Group), 2000, Abingdon; ISBN 0-7007-1418-9
- Nersessian, Sirarpie Der: The Kingdom of Cilician Armenia (in: Setton, Kenneth M.: (General Editor) – Wolff, Robert Lee – Hazard, Harry W. (Editors): A History of the Crusades – Volume II: The Later Crusades, 1189–1311; The University of Wisconsin Press, 1969, Madison, Milwaukee and London; ISBN 978-0-299-04834-1)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |