Ռանդա Այուբի

ձեռնարկատեր

Ռանդա Ս. Այուբի (Randa S. Ayoubi, 1962 կամ 20-րդ դար), Հորդանանի Ամման քաղաքում տեղակայված միջազգային անիմացիոն և թվային մեդիա արտադրության «Ռուբիկոն Գրուպ հոլդինգի» հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն։ Ճանաչվել է Գլոբալ TV- ի ամենաազդեցիկ կանանցից մեկը և բիզնես աշխարհում նշանակալի արաբ կին[1][2]։

Ռանդա Այուբի
Ծնվել է1962 կամ 20-րդ դար
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց
Մասնագիտությունգլխավոր գործադիր տնօրեն և գործարար
ԱշխատավայրՌուբիկոն Գրուպ հոլդինգ

Կենսագրություն խմբագրել

Այուբին ծնվել է Երուսաղեմում, մեծացել է Ամմանում[3]։ Հարվարդի բիզնես դպրոցից ստացել է համակարգչային գիտությունների բակալավրի և բիզնես վարչարարության մագիստրոսի աստիճան[4]։ Այուբիի ոգեշնչումը գալիս է կրթության հետ տեխնոլոգիայի միաձուլման ցանկությունից[5]։ Նա խոսել է արաբական լրատվամիջոցներն ավելի լայն լսարան ներկայացնելու ցանկության մասին որպես «Արաբական վերածննդի» մաս, նշելով.

  Սա մարտահրավեր է ստեղծելու ավելի շատ ծրագրեր, որպեսզի ապագայում երեխաները Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Ասիայում կարողանան դիտել անգլերեն կրկնօրինակմամբ արաբական շոուներ, քան հակառակը[6]։  

Գործունեություն խմբագրել

1994 թվականին Այուբին հիմնադրել է Ռուբիկոն ընկերությունը, որը 2004 թվականին դարձել է «Ռուբիկոն Գրուպ հոլդինգ»։ Սկզբում նա պայքարել է ներդրողներից ֆինանսավորում ստանալու համար, այնուհետև սկսել է իր ընկերությունը` բանկային ոլորտի մասնագետներին ուսուցանելով բազմաբնույթ մեդիա հմտություններ[7]։ Տասը տարիների ընթացքում միջոցներ հավաքելուց հետո Այուբին զբաղվել է անիմացիայով և խաղային ուսուցմամբ։ Ռուբիկոնն այժմ հայտնի է Ben & Izzy և Postman Pat Movie անիմացիոն շարքերում ներգրավվածությամբ։

Այուբին Հորդանանի Կանանց միջազգային ֆորումի (IWF) բաժանմունքի հիմնադիր անդամ է և ընդգրկված է Թագավորական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի և Թագուհի Ռանիայի կրթության և զարգացման հիմնադրամի կազմում։ Եղել է նաև Հորդանանի կրթության բարեփոխման թագավորական հանձնաժողովի և Ամմանում գտնվող մանկական թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Այուբին զբաղեցրել է Աքաբայի Կարմիր ծովի կինեմատոգրաֆիական արվեստի ինստիտուտի նախագահի պաշտոնը և օգնել է Հորդանանում հիմնադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիա։

Մրցանակներ խմբագրել

  • YEA «Տարվա գործարար» մրցանակ, 2000 թ.[8][9]
  • Արաբական բիզնես տարածաշրջանային ձեռնարկատիրության մրցանակ, 2004 թ.[8][9]
  • Տարվա գործարար կին Միջին Արևելքում գլխավոր գործադիր տնօրեն անվանակարգում, 2010 թ.[8][9]
  • Էրնստ և Յանգ «Տարվա գործարար» մրցանակ, 2011 թ.[8][9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Publicity on Randa Ayoubi». IMDB.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «The Most Powerful Arab Women 2015 : 100 Most Powerful Arab Business Women- #51 Randa Ayoubi». forbesmiddleeast.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «Randa Ayoubi». FT.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
  4. «Randa Ayoubi Executive Profile». Bloomberg.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Risner, Erin. «Align Your Work With Your Purpose». thewaywomenwork.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Arora, Vibhuti. «My world: Randa Ayoubi on Arabic TV for kids». gulfnews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  7. Hurley, James. «Jordanian animator: I'll deliver Postman Pat to the world». Telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Randa Ayoubi - Mentors». endeavorjordan.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Randa S. Ayoubi». weforum.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել