Ռայա Հաֆար էլ Հասան
Ռայա Հաֆար էլ Հասան (արաբ․՝ ريا حفار الحسن, հունվար 1967, Տրիպոլի), լիբանանցի քաղաքական գործիչ, որը զբաղեցնում է Ներքին գործերի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնը։ Նախկինում եղել է երկրի ֆինանսների նախարարը։ Նա լիբանանցի առաջին կինն է, որը նշանակվել է վերը նշված նախարարների պաշտոններում[1][2][3]։
Ռայա Հաֆար էլ Հասան | |
![]() | |
Կուսակցություն՝ | March 14 Alliance? և March 14 Alliance? |
---|---|
Կրթություն՝ | Ջորջ Վաշինգտոն համալսարան և Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվար 1967 (58 տարեկան) |
Ծննդավայր | Տրիպոլի |
Քաղաքացիություն | ![]() |
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելԷլ Հասանը ծնվել է 1967 թվականի հունվարին, սուննիների ընտանիքում[4][5]։ 1987 թվականի հունիսին Բեյրութի ամերիկյան համալսարանում ստացել է բիզնես վարչարարության բակալավրի աստիճան[4][6]։ Իսկ արդեն 1990 թվականին Ջորջ Վաշինգտոն համալսարանում ստացել է ֆինանսական ներդրումների ոլորտում բիզնես վարչարարության մագիստրոսի աստիճան[7]։
Կարիերա
խմբագրելԻր կարիերայի վաղ շրջանում Էլ Հասանն աշխատել է «Méditerranée Investors Group» ընկերությունում[8]։ Այնուհետև աշխատել է որպես Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարարի խորհրդական, իսկ հետագայում արդեն աշխատել երկրի վարչապետի աշխատակազմում՝ ղեկավարելով տարբեր նախագծեր և համակարգելով վարչական բարեփոխումների իրականացումը[7][9]։ Էլ Հասանն աշխատել է տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացման գործընթացում՝ դառնալով մի շարք նախաձեռնությունների հեղինակ[9]։
Նշանակվելով Լիբանանի ֆինանսների նախարար՝ շարունակել է աշխատել վարչական ոլորտի բարեփոխումների ուղղությամբ, որոնք ֆինանսավորվում էին Միավորված ազգերի զարգացման ծրագրի և Համաշխարհային բանկի կողմից[7]։
Ֆինանսների նախարար
խմբագրել2009 թվականի նոյեմբերի 9-ին Էլ Հասանը նշանակվել է Լիբանանի ֆինանսների նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Մոհամեդ Չաթահին[10][11]։ Նրա պաշտոնավարումն ավարտվել է 2011 թվականին[5]։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Մոհամմադ Սաֆադին[12]։
Ներքին գործերի և տարածքային կառավարման նախարար
խմբագրելԷլ Հասանը 2019 թվականի հունվարի 31-ին նշանակվել է Ներքին գործերի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնում՝ փոխարինելով Նոհադ Մաչնուկին[13]։
Անդամակցություններ
խմբագրելԷլ Հասանը «Մարտի 14-ի դաշինքի» անդամ է։ Սաադ Հարիրիի ակտիվ կողմնակիցներից է[10][14]։ 2016 թվականին անդամակցել է «Arab Human Develoment Reports-ի» խորհրդատվական խորհրդին[15]։ Էլ Հասանը «MedInvestment Bank (BankMed)» տնօրենների խորհրդի անդամ է, որտեղ նա անդամակցում է նաև աուդիտի հանձնաժողովին[16][17]։ Նա նաև եղել է Տրիպոլիի հատուկ տնտեսական տարածքի ղեկավար և գլխավոր տնօրեն[1][18]։
Անձնական կյանք
խմբագրելԷլ Հասանն ամուսնացած է Ջանա Էլ Հասանի հետ[4]։ Նրանք ունեն երեք երեխաներ[19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Special Spot». The Business Year. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Le portefeuille des Finances libanaises passe en mains féminines». Tribune de Geneve (French). 2009 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Subscribe to read». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 «Raya Haffar AL Hassan» (PDF). Ministry of Finance. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 5,0 5,1 «The Republic of Lebanon». Worldwide Guide to Women in Leadership. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Reunion News». The American University of Beirut. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Speakers». Economist Conferences. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «GW Magazine». www2.gwu.edu. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 9,0 9,1 «About RHU -Rafik Hariri University». www.rhu.edu.lb (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 10,0 10,1 «Lebanon rivals form unity government». The Arab American News. Beirut. 2009 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Lebanon's Hariri forms unity govt with Hezbollah». Reuters (անգլերեն). 2009 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «The Cabinet». Embassy of Lebanon Washington DC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
- ↑ JDD, Le. «Liban : une femme devient ministre de l'Intérieur». lejdd.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Moubayed, Sami (2009 թ․ նոյեմբերի 11). «Hezbollah back in the Lebanon fray». Asia Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Arab Human Development Reports: Report 2016» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Bankmed». www.bankmed.com.lb. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «BankMed: BankMed Annual Report 2013» (PDF).
- ↑ «Subscribe to read». Financial Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «Mum defies Lebanese banking tradition». Sydney Morning Herald. 2009 թ․ դեկտեմբերի 18.