Ռայա Խասապետյան

հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խասապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռայա Ռուբենի Խասապետյան (մայիսի 30, 1935(1935-05-30), Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, Արցախ), հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1985)։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ (1982)։

Ռայա Խասապետյան
Ծնվել էմայիսի 30, 1935(1935-05-30) (89 տարեկան)
ԾննդավայրՄեծ Թաղեր, Հադրութի շրջան, Արցախ
Մասնագիտությունարձակագիր, լրագրող և թարգմանչուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1958)
ԱնդամակցությունՀԳՄ
Ռայա Խասապետյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ռայա Խասապետյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ Աշխատել է Հայաստանի գրողների միությունում, Գրական թերթում, վարել է քննադատության, արվեստի և գիտության, հրապարակախոսության բաժինները։ Գրական մամուլում տպագրվել են Խասապետյանի բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, հարցազրույցներ, գրախոսություններ՝ նվիրված արվեստի և գիտության, մշակույթի զանազան խնդիրներին, ինչպես նաև պատմվածքներն ու թարգմանությունները[1][2]։

  • Շատը գնաց, քիչը մնաց, Երևան, 2010։
  • Շարունակություն, Երևան, 2008։
  • Գեներալի ուղին, Երևան, 2003։
  • Հեքիաթ, որ չունի սկիզբ ու վերջ, Երևան, 2002։
  • Սև ծովահենը, Երևան, 1988[3]

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Վասիլի Բիկով, Աղետի նշան, Քարհանք, Երևան, 1990[4]։
  • Էմիլիո Սալգարի, Սև ծովահենը, Երևան, 1988։
  • Ալեքսանդր Կուզնեցով, Հնագույն զենքեր որոնելիս, Երևան, 1985։
  • Վյաչեսլավ Տոլստիխ, Սոկրատեսը և մենք, Երևան, 1982
  • Մարկ Սերգեև, Անձնուրաց սիրո սխրանքը, Երևան, 1982։

Մրցանակներ

խմբագրել
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ, 2010
  • ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան ամենամյա գրական մրցանակ Վասիլի Բիկովի «Աղետի նշան» և «Քարհանք» վիպակների թարգմանության համար, 1991
  • ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ, 1982

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zarkfoundation - Ռայա Խասապետյան». zarkfoundation.com.
  2. Ռայա Խասապետյանի մասին ՀԳՄ կայքում
  3. Սև ծովահենը
  4. Աղետի նշան, Քարհանք

Արտաքին հղումներ

խմբագրել

Ռայա Խասապետյանի ծննդյան 80-ամյակը

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայա Խասապետյան» հոդվածին։