Ռայան Բերթ Գրանտ (անգլ.՝ Rhyan Bert Grant, ), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Սիդնեյ ՖԱ» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ռայան Գրանտ
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1991(1991-02-26)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Canowindra[3]
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

 
Գրանտը «Սիդնեյ ՖԱ» ակումբի կազմում

Գրանտը «Սիդնեյ ՖԱ» ակումբի սան է։ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին «Պերտ Գլորի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ 2010 թվականին Ռայանն օգնել է ակումբին հաղթել առաջնությունում։ Օգորտոսի 28-ին «Սենտրալ Կոստ Մարինես» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Սիդնեյ ՖԱ» ակումբի կազմում[5]։ 2016 թվականի մայիսի 25-ին չինական «Շանդուն Լունեն» ակումբի դեմ Ասիայի չեմպիոնների լիգայի մրցախաղում Ռայանը գոլ է խփել[6]։ 2017 թվականին երկրորդ անգամ դարձել է Ավստրալիայի չեմպիոն։

Միջազգային կարիերա խմբագրել

2009 թվականին Ավստրալիայի երիտասարդական հավաքականի կազմում Գրանտը մասնակցել է Աշխարհի առաջնությանը Եգիպտոսում։ Մրցախաղում նա խաղացել է Բրազիլիայի[7] և Կոստա Ռիկայի[8] թիմերի դեմ մրցախաղում։

2011 թվականին Ռայանն երկրորդ անգամ մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը Կոլումբիայում։ Մրցախաղում խաղացել է Էկվադորի[9], Իսպանիայի[10] և Կոստա Ռիկայի[11] թիմերի դեմ մրցախաղերում։

2018 թվականի նոյեմբերի 20-ին Լիբանանի հավաքականի դեմ ընկերական խաղում Գրանտը նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[12]։

2019 թվականին Գրանտը ներառվել է Ասիայի գավաթի հավաքականի կազմում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մրցախաղում նա խաղացել է Հորդանանի[13], Պաղեստինի[14], Սիրիայի[15], Ուզբեկստանի[16] և Արաբական Միացյալ Էմիրությունների[17] թիմերի դեմ մրցախաղերում։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Սիդնեյ ՖԱ»

  • Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2009/2010
  • Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2016/2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. «Сидней VS. Перт Глори 1:4» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ դեկտեմբերի 21.
  5. «Сидней VS. Сентрал Кост Маринерс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 28.
  6. «Сидней VS. Шаньдун Лунэн 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 25.
  7. «Австралия (до 21) VS. Бразилия (до 21) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 9.
  8. «Австралия (до 21) VS. Коста-Рика (до 21) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ սեպտեմբերի 30.
  9. «Австралия (до 21) VS. Эквадора (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 1.
  10. «Австралия (до 21) VS. Испании (до 21) 1:5» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 7.
  11. «Австралия (до 21) VS. Коста-Рика (до 21) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 4.
  12. «Австралия VS. Леван 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 20.
  13. «Австралия VS. Иордан 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 6.
  14. «Палестина VS. Австралия 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 11.
  15. «Австралия VS. Сирия 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 15.
  16. «Австралия VS. Узбекистан 0:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 21.
  17. «ОАЭ VS. Австралия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 25.

Արտաքին հղումներ խմբագրել