Ռամիզ Ռովշան Մամադալի օկլի (ադրբ.՝ Rövşən Ramiz Məmmədəli oğlu, դեկտեմբերի 15, 1946(1946-12-15), Ամիրջան, Սուրախանի շրջան, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, գրող, կինոսցենարիստ, թարգմանիչ; Ադրբեջանի գրողների միության անդամ (1981), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծ (2019)[1]:

Ռամիզ Ռովշան
ադրբ.՝ Ramiz Məmmədəli oğlu Rövşən
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1946(1946-12-15) (77 տարեկան)
ԾննդավայրԱմիրջան, Սուրախանի շրջան, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունQ20574967?
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Ramiz Rovshan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռամիզ Ռովշանը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 15-ին, Բաքվի Ամիրջան գյուղում։ Իր առաջին միջնակարգ կրթությունն ստացել է Սուրախանի շրջանի թիվ 208 միջնակարգ դպրոցում։ 1964-1969 թվականներին սովորել է Ադրբեջանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1976-1978 թվականներին ստացել է բարձրագույն սցենարիստի կրթություն Մոսկվայում։

Նա աշխատել է որպես խմբագիր Ջաֆար Ջաբարլու անվան «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում և «Մոզալան» կինոստուդիայում (1971): Աշխատել է որպես սցենարիստ (1974-1975), սցենարիստների խորհրդի անդամ (1979-1987), կինոստուդիոյի գլխավոր խմբագիր (1987-1992)[2]:

1992 թվականից հանդիսանում է Ադրբեջանի թարգմանության կենտրոնի գլխավոր խմբագիր։ Նա մի քանի բանաստեղծության գրքերի հեղինակ է։

Բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր նկարահանվել են Ռամիզ Ռովշայի սցենարիների հիման վրա։

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի մայիսի 25-ի հրամանագրով նրան շնորհվել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծի կոչում ՝ադրբեջանական մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Azərbaycan Respublikası Mədəniyyət Nazirliyi. C.Cabbarlı adına "Azərbaycanfilm" kinostudiyası. Aydın Kazımzadə. Bizim "Azərbaycanfilm". 1923-2003-cü illər. Bakı: Mütərcim, 2004.- səh. 272-274.
  2. Azərbaycan Milli Ensiklopediyası: Azərbaycan. Ramiz Məmmədov. Kino. Azərbaycan Milli Ensiklopediyası Elmi Mərkəzi, 2007.- səh. 814.
  3. president.az