Ռազմիկ Վարյան

հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, (1979), պրոֆեսոր (1989)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռազմիկ Սիմոնի Վարյան (նոյեմբերի 6, 1927(1927-11-06), Գառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2003(2003-11-05), Երևան, Հայաստան), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, (1979), պրոֆեսոր (1989)։

Ռազմիկ Վարյան
Ծնվել էնոյեմբերի 6, 1927(1927-11-06)
ԾննդավայրԳառնակեր, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 5, 2003(2003-11-05) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունանասնաբույծ

Կենսագրություն խմբագրել

Ռազմիկ Վարյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 6-ին Բարում գյուղում (Ադրբեջանի Շամքորի շրջանում)։ 1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1969-1983 և 1986–2003 թվականներին եղել է Հայկական անասնաբուծության և կերարտադրության ԳԱՄ-ի խոզաբուծության բաժնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ Բաղրամյանի շրջանի խոզաբուծության № 1 համալիրի տնօրեն։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության, կենդանիների բուծման, կերակրման, խոզերի պլանային ցեղերի կատարելագործման, մաքրացեղ բուծման և տրամախաչման ժամանակ մթերատվության գենոտիպի և արտաքին միջավայրի ազդեցության խնդիրներին։

Ռազմիկ Վարյանը մահացել է 2003 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։