Ռազմիկ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Սարգսի Մխիթարյան հոկտեմբերի 1, 1947, Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, հայ կենսաբան ձևաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2004)։
Ռազմիկ Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1947 (77 տարեկան) Ղրղի, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կենսաբան |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելՌազմիկ Մխիթարյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 1-ին, Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։
1964-1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Անասնաբուժական ֆակուլտետը և ստացել «Անասնաբույժի» որակավորում[1]։ 1970-1980 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անատոմիայի ամբիոնի լաբորանտ, 1987-1994 թվականներին՝ նույն ինստիտուտի դոցենտ, 2014-2022 թվականներին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր։
1985 և 1986 թվականներին վերապատրաստվել է Մոսկվայի Ա.Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական-բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի ակադեմիայում։
Ռազմիկ Մխիթարյանը հեղինակ է «Թռչունների համեմատական անատոմիա» (2006) ուսումնական ձեռնարկի, համահեղինակ՝ «Ընդհանուր հյուսվածաբանություն» (2007), «Ատլաս (բջջաբանություն, սաղմնաբանություն, հյուսվածաբանություն)» (2010) դասագրքերի։
Հանդիսանում է ՀՀ ձևաբանների (1980) և ֆիզիոլոգների (2001) ընկերությունների անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |