Ռագնար Կլավան (էստ․՝ Ragnar Klavan, հոկտեմբերի 30, 1985(1985-10-30)[1][2], Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Գերմանական «Աուգսբուրգ» ակումբի և Էստոնիայի ազգային հավաքականի խաղացող է։ Կլավանի հայրը ևս ֆուտբոլիստ է եղել, հանդես է եկել Էստոնիայի ազգային հավաքականի կազմում 90-ական թթ.։ Կլավանն ունի 2 քույր՝ Ջեյնը և Դիանան։

Ռագնար Կլավան
անգլ.՝ Ragnar Klavan
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռագնար Կլավան
Քաղաքացիությունը Էստոնիա Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ 1985, հոկտեմբերի 30
Ծննդավայր Վիլյանդի, ԷԽՍՀ
Հասակ 186 սմ
Քաշ 78 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Աուգսբուրգ
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001

2002-2003

2003—2004

2004-2005

2005-2009

2009

2009-2012

2012-մինչ հիմա

Էստոնիա Էլվա

Էստոնիա Տուլեվիկ

Էստոնիա Ֆլորա

Նորվեգիա Վոլերենգա (վարձավճար)

Նիդերլանդներ Հերակլես

Նիդերլանդներ ԱԶ (վարձավճար)

Նիդերլանդներ ԱԶ

Գերմանիա Աուգսբուրգ

25 (5)

28 (2)

28 (2)

2 (0)

95 (4)

12 (0)

66 (0)

30 (0)
Ազգային հավաքական
2003-մինչ հիմա Էստոնիա Էստոնիա 76(2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերան Էստոնիայում խմբագրել

Կլավանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 8 տարեկանից սկսած։ Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Էլվան, որի կազմում նրա մեկնարկային հանդիպումը եղել է, երբ նա 15 տարեկան էր։ 1 տարի անց արդեն միացավ «Տուլեվիկ» ակումբին։ 2 մրցաշրջան անց՝ 2003 թ. տեղափոխվեց լավագույն ակումբներից մեկը՝ «Ֆլորա»։ 18 տարեկանում Կլավանը կարող էր հայտնվել Մոսկվայի Սպարտակի կազմում։

Կարիերան Վոլերենգայում խմբագրել

2004 թ. օգոստոսի 31-ին Կլավանը ստորագրեց պայմանագիր Վոլերենգայի հետ, ըստ որի նա 3 ամիս վարձավճարով պիտի հանդես գար այդ ակումբի կազմում։ Տեղափոխությունը կայացավ 5 հազար եվրոյի դիմաց, սակայն եթե ակումբը ցանկանար ձեռք բերել պաշտպանի իրավունքները, ապա Ֆլորային պիտի վճարեր ևս 500 հազար եվրո։ 3 ամիս անց Վոլերենգան երկարաձգեց վարձավճարային պայմանավորվածությունը մինչև 2005 թ. նոյեմբերի 30-ը։ Վոլերենգայի կազմում նա անցկացրեց ընդամենը 2 հանդիպում։

Կարիերան Հերակլեսում խմբագրել

2005 թ. օգոստոսի 4-ին Կլավանը կնքեց պայմանագիր հոլանդական Հերակլեսի հետ, որը հենց նոր էր սկսել հանդես գալ երկրի բարձրագույն դիվիզիայում։ Այդ պայմանագիրը ստորագրվել էր 3+1 սկզբունքով։ Կնքումից 5 օր անց անցկացրեց իր մեկնարկային հանդիպումը Հերակլեսի կազմում։ Իր առաջին գոլը Հոլանդիայի առաջնությունում կարողացել է խփել 2007 թ. օգոստոսի 24-ին խաղի 76-րդ րոպեին, երբ թիմը մրցում էր Ռոդայի հետ, որի կազմում էլ հանդես էր գալիս իր խաղընկերը ազգային հավաքականում՝ Անդրես Օպերը։ 2007 թ. դեկտեմբերի 29-ին Կլավանը երկարաձգեց պայմանագրի ժամկետը մինչև 2008 թ. հունիսի 30-ը։ Այդ ընթացքում նա հասցրեց դառնալ իր թիմի հիմնական կազմի խաղացողներից մեկը։

2004 թ. նա կարողացավ հայտնվել անգլիական Բոլթոնի ուշադրության կենտրոնում, բայց թիմն ուներ ֆինանսական խնդիրներ։ Կլավանը պայմանագիրը Հերակլեսի հետ երկարաձգեց մինչև 2009 թ.։

Կարիերան ԱԶ-ում խմբագրել

2009 թ. հունվարի վերջում Կլավանը վարձավճարով տեղափոխվեց ԱԶ։ Նրա մեկնարկային հանդիպումը կայացավ փետրվարի 5-ին Ռոդայի հետ խաղում։

Կարիերան Աուգսբուրգում խմբագրել

2012 թ. հուլիսի 2-ին Կլավանը կնքեց պայմանագիր Աուգսբուրգի հետ 2 տարի ժամկետով։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Էստոնիայի ազգային հավաքականի կազմում Կլավանն իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2003 թ. հուլիսի 3-ին, երբ թիմը մրցում էր Լիտվայի ազգային հավաքականի հետ։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը հեղինակել է 2006 թ. մայիսի 31-ին, երբ թիմը մրցում էր Նոր Զելանդիայի ազգային հավաքականի հետ։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2008/2009 Հերակլես Հոլանդիա 19 1
2007/2008 Հերակլես Հոլանդիա 29 2
2006/2007 Հերակլես Հոլանդիա 32 1
2005/2006 Հերակլես Հոլանդիա 15 0
2005 Վոլերենգա Նորվեգիա 0 0
2004 Վոլերենգա Նորվեգիա 2 0
2004 Ֆլորա Էստոնիա 16 1
2003 Ֆլորա Էստոնիա 12 1
2003 Տուլեվիկ Էստոնիա 10 2
2002 Տուլեվիկ Էստոնիա 18 0
2001 Էլվա Էստոնիա 25 5

Նվաճումներ խմբագրել

  Ֆլորա

Էստոնիայի չեմպիոն - 2003 թ.

Էստոնիայի գավաթակիր - 2003 թ.

Էստոնիայի սուպերգավաթակիր - 2003 թ.

  Վոլերենգա

Նորվեգիայի չեմպիոն - 2005 թ.

  ԱԶ

Հոլանդիայի չեմպիոն - 2009 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագնար Կլավան» հոդվածին։