Ջեյմս Մայքլի Մանտել Փոզի կրտսեր (անգլJames Mikely Mantell Posey, Jr., հունվարի 13, 1977(1977-01-13), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Ջեյմս Փոզի

ազատ գործալալ
Ակումբ ազատ գործալալ
Դիրքը Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Ջեյմս Մայքլի Մանտել Փոզի կրտսեր
James Mikely Mantell Posey, Jr.
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1977 (47 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 98 կգ
Դպրոց Ռ. Բ. Չեմբեռլենի ավագ դպրոց (Թվինսբուրգ, Օհայո)
համալսարան Խավիերի համալսարան (1996–1999)
Դրաֆթի տարի 1999 / ռաունդ` 1 / ընտր.` 18-րդ
Դրաֆթ ակումբ Դենվեր Նագեթս
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ`
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (1999–2002)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2002–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2003–2005)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2005–2007)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2007–2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Հորնեթս (2008–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2010–2011)
Որպես մարզչի օգնական`
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿանտոն Չարջ (2013–2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2014–2019)
Մրցանակներ

Մարզական կարիերայի ընթացքում խաղացել է հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։

Ընտրվել է 1999 թվականի NBA դրաֆթի 18-րդ ընտրությամբ՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։ Մեկնարկային մրցաշրջանում ընդգրկվել է «NBA All-Rookie առաջին թիմ» խորհրդանշական հավաքականի կազմում։ Երկու անգամ հաղթել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) առաջնությունը՝ 2006 և 2008 թվականներին՝ համապատասխանաբար «Մայամի Հիթի» և «Բոստոն Սելտիքսի» կազմում։

Արտաքին հղումներ խմբագրել