Ջրթող, ջրթողային հիդրոտեխնիկական կառույց՝ ջրամբարը դատարկելու, հատակի տիղմը լվանալու, ինչպես նաև ջուրը դեպի ստորին բիեֆ բաց թողնելու համար։ Ջրթող սովորաբար տեղադրում են բետոնե պատվարի ներսում (խողովակավոր ջրթող), իսկ հողե և քարե պատվարներում՝ պատվարի հիմքում կամ ափի զանգվածում (թունելային ջրթող)։ Ջրի ծախսը կարգավորվում է հիդրոտեխնիկական փականներով։

Ջրթող կառուցվածքներ Տոկիոյում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։