Ջրային մողես
Ջրային մողես[1], կամ ջրային լեգուան[1] (լատին․՝ Istiurus lesueurii), մողեսների տեսակ, որը պատկանում է Agamidae ընտանիքին։ Տեսակային անվանումը ստացել են ֆրանսիացի ճանապարհորդ Շառլ Ալեքսանդր Լեսյորի (1778-1846 թվականներ) պատվին։
Ջրային մողես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Istiurus lesueurii | ||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
Physignathus lesueurii (Gray, 1831) |
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
|
Նկարագրությունը խմբագրել
Հանդիպում են Ավստրալիայի արևելյան մարզերում։ Ապրում են ջրերի շրջակայքում։ Հեշտությամբ հարմարվում են մարդկանց ներկայությանը։ Արուներն ունեն իրենց տարածքները։
Մեջքը և պոչը ունեն բաց կանաչ գունավորում՝ մուգ կանաչ բծերով։ Արուի մարմնի ստորին հատվածն ունի կարմիր գունավորում, ինչը տեսանելի է դառնում տարածքային կռիվների ժամանակ, երբ կենդանին բարձրացնում է գլուխը։ Կարող են սուզվել և մնալ ջրում մինչև 90 րոպե։
Բեղմնավորման շրջանը ձմռանն է։ Գարնանը էգը բույն է դնում 10-15 սմ խորությամբ փափկահողում, որը արևի ճառագայթների ներթափանցման տիրույթում է և այնտեղ դնում է 6-18 ձու։ Խաչասերման շրջանում էգերը դառնում են շատ ագրեսիվ, որպեսզի պաշտպանեն ձագերին գիշատիչներից։ Երիտասարդ մողեսները հավաքվում են 3-8 առանձնյակ ունեցող խմբերում։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային մողես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրային մողես» հոդվածին։ |