Ջրային մարզաձևերի պալատ (Բաքու)

Ջրային մարզաձևերի պալատ (ադրբ.՝ Su İdmanı Sarayı), գտնվում է Բաքվի բուլվարի նոր մասում և ունի 72000 քառակուսի մետր ընդհանուր մակերես։ Lիովին համապատասխանում է լողի միջազգային ֆեդերացիայի պահանջներին։ 2015 թվականի հունիսին պալատում անցկացվել են լողի, սինխրոն լողի և ջրացատկի մրցումներ՝ Առաջին Եվրոպական խաղերի շրջանակներում[1]։

Ջրային մարզաձևերի պալատ
Տեսակավազան
Երկիր Ադրբեջան
Բացվածապրիլի 20, 2015
Տարողություն10 000
Քարտեզ
Քարտեզ
 Baku Aquatics Centre Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

2012 թվականի օգոստոսի 30-ին[2] Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր Է ստորագրել Բաքու քաղաքում ջրային սպորտի պալատ կառուցելու մասին։ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված նախագահի պահուստային ֆոնդից պալատի նախագծման և կառուցման համար Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությանը նախապես հատկացվել է 5 միլիոն մանաթ։ Պալատի նախագծման աշխատանքներն ավարտվել են հարավկորեական Securo CO ընկերության կողմից[3]։

2013 թվականի ապրիլի 19-ին Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցավ ջրային մարզաձևերի պալատի հիմնարկեքի արարողությունը[3][4]։

 
Ադրբեջանի նամականիշեր, 2014

Ջրային մարզաձևերի պալատում առկա են երեք լողավազաններ։ Հիմնական ավազանի երկարությունը 50 է, լայնությունը՝ 25, խորությունը՝ 2,5 մետր։ Այս լողավազան նախատեսված է մրցույթի տարբեր ջրային սպորտի տեղական և միջազգային մակարդակով։

Ջրացատկի հիմնական սրահում գտնվող լողավազանի երկարությունը կազմում է 25 մետր, լայնությունը՝ 20 մետր։ Այստեղ կառուցվել է 5-քայլանոց պլատֆորմ՝ 1, 3, 5, 7,5 և 10 մետր բարձրությունից ջրացատկի համար։ Պալատում գործելու են նաև ֆիթնես սրահներ, ռեստորան, կոնֆերանս դահլիճներ, գրասենյակներ, հանդերձարաններ, ծառայողական և օժանդակ շինություններ։ Բացի այդ, ջրային մարզաձևերի պալատի տարածքում կառուցվում են օժանդակ շենքեր և կայաններ, 500 ավտոմեքենայի համար նախատեսված վերգետնյա կայան։ Նշվում է, որ պալատում անցկացվող մրցումներին կարող են հետևել 6 հազար հանդիսականներ[3]։

2015 թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ջրային մարզաձևերի պալատի բացումը։ Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Բաքու-2015 Առաջին Եվրոպական խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մեհրիբան Ալիևան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Официальный сайт Европейских игр 2015». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Президент Азербайджана подписал распоряжение о строительстве в Баку Дворца водного спорта». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ильхам Алиев заложил фундамент Дворца водных видов спорта в Баку
  4. Ильхам Алиев заложил фундамент Дворца водных видов спорта в Баку Արխիվացված 2014-02-04 Wayback Machine // Мир 24. 20.04.2013
  5. Ильхам Алиев принял участие в открытии Бакинского Дворца водных видов спорта